Էջ:Barpa Khachik.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կույթի մը ընթացքին և հասկցավ: Գիշերը, երբ տուն վերադարձան, ինքը խոսեցավ Միհրանին.


— Գեղեցիկ է և լավ աղջիկ կերևա կոր, ամուսնացիր հետը։


— Պաշտոնական ամուսնություն չուզեր,- ըսավ Միհրանը։


— Հիմա՛ր, կարելի՞ բան է, որ չուզե… Դուն ինքդ նախաձեռնությունը առ, խոսե իրեն այդ ուղղությամբ։ Թե՞ Բարպան և թե՛ Վիկտորյան գոհ կըլլան, վստահ եղիր։


Միհրանը Յորկիին տեղեկացուց Մարիայի ծնողքին բունքներուն մասին։ Յորկին՝ վերին աստիճանի զվարճացած, կլսեր Ռընե Մոլի մասին։


— Զարմանալի երկիր է,– ըսավ ան,– ինչ ըսես չի կա այստեղ…— Եվ հետո լրջությամբ ավելցուց. — Մարիան նվիրված ընկերուհի կըլլա քեզ համար, նա հիանալի մայր կըլլա… պաշտոնապես ամուսնացիր, կանոնավորն խեղճ աղջկան կացությունը։


Հանկարծ Յորկին գտավ նաև գործնական արդյունք մը այդ ամուսնության մեջ.


— Ֆրանսուհիի հետ ամուսնանալով, դուն ալ կրնաս դյուրությամբ նատյուրալիզե ըլլալ և այլևս որոշ չափով ազատ կըլլաս քու շարժումներուդ մեջ…


— Ճի՛շտ է,— ըսավ Միհրանը և Յորկիին խոստացավ այդ մասին խոսիլ Մարիային հետ։


Միհրանը հարկադրված եղավ այդ խոսակցությունը հետաձգել, որովհետև անակնկալ դեպքեր զինքը զբաղեցուցին գիշեր-ցորեկ և նույնիսկ օրերով Մարիային այցելության չի գնաց։ Անոնք իրարու կհանդիպեին դուրսը, շատ անգամ մետրոյին գլուխը, հազիվ քանի մը բառ կփոխանակեին և կբաժնվեին: Միհրանը զբաղած էր հայ գաղթական աշխատավորներու աշխատանքային խմբակներու կազմակերպման գործով: Այդ խմբակներուն մեջ կրնային մտնել բոլոր հայ բանվորները և կազմակերպվիլ դասակարգային շահերու պաշտպանության հիման վրա, կոմկուսի հայախոս հատվա¬ ծի ղեկավարությամբ. Միհրանը ստանձներ էր քարտուղարի պաշտոնը, նախկին քարտուղարը հանկարծակի վտարված