Էջ:Barpa Khachik.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցումներն էին, որ դուրս էին պոռթկացեր, ըստ տիկին Զաուհիին,— կոպերը կարմրեր, և թարթիչները թափեր էին արտևանունքներու հիվանդության մը հետևանքով, որ, նույնպես տիկին Զարուհիի կարծիքով, հառաջ եկած էր Արուսյակի ժլատութենեն։ Պատերազմի սուղ տարիներուն, երբ կենսամթերքները հասեր էին հարյուրապատիկ գիներու, անիկա ապրեր էր չքավորի պես դրամ չի ծախսելու համար, և վերջապես, ճակատին վրա երակը, որ դեռ երիտասարդական տարիներուն թեթև մը կկապտանար, երբ հուզմունք մը ունենար, այժմ կցցվեր ծգտված պարանի պես ճակատը երկու մասի բաժնելով, ուռած սև արյունով, որ կարծես թե պիտի պայթեր։


Ի՞նչ կարող էր ընել տիկին Զարուհին իր ստացվածքը խլելու համար այդ մարդոց սուր ճանկերեն։ Դաշնակիցներու գրավման աոաջին օրերուն Կյուլենցը վերադարձեր էր Պոլիս՝ հաղթական։ Անիկա վերստին կազմակերպեր և գլուխը անցեր էր ֆրանկո-հայ նավային ընկերության, որ ապրանքային փոխադրություններ պետք էր կատարեր Միջերկրականի ավազանին մեջ։ Նավային փոխադրությանը այդ ընկերությունը կգտնվեր ուղղակի ֆրանսիական կառավարության հովանավորության տակ։ Նյուլենցը, որ կներկայանար իբր պատերազմի զոհ, հնչուն կաշառքով շահագրգռեր էր վնասներու հատուցման հանձնաժողովի ազդեցիկ անդամներեն ոմանք և միլիոններու հասնող անձնական վնասի հաշիվ մը ներկայացուցեր էր և մասամբ գանձեր էր։ Պետք է ըսել, որ Նյուլենցը՝ իր հետապնդած հսկայական գումարներու հեռանկարներով և արդեն ձեռք անցուցած պատկառելի հարստությունով հագեցած—անիկա Ժնևի մեջ զենքի գաղտնի առուտուրի միջնորդ եղեր էր Թուրքիո և ֆրանսիացի շարք մը անհատ զինագործներու մեջ,— ավելի տրամադիր եղեր էր զիջող ըլլաԼ տիկին Զարուհիին և տանը վրա անոր ունեցած իրավունքին փոխարեն գումար մը տալ անոր, բայց Արուսյակի ճակատին վրա երակը սևցեր և ուռեր էր, և անիկա վճռականապես մերժեր էր այդպիսի համաձայնության գալ, հերայի տունը, Արտակի մահով, համարելով իր անձնական ժառանգությունը։