Էջ:Barpa Khachik.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջիկները ամուսնացնելու համար ձեռք առած անարժան միջոցները։


- Բերանդ պա նեմ, տիկին Զարուհի՛,— ըսավ գարգի վաճառականը,— շիտակը ըսելով, ես այդ պուպրիկներեն ոչ մեկուն հետ չեմ ուզեր ամուսնանալ, ինձի լուրջ տանտիկին մը պետք Է, չոճուխ խաղցնելու ժամանակս անցեր Է…


Անիկա ավելի տարեց կերևար, քան իր խոստովանած տարիքը, Բայց միևնույն ատեն երիտասարդական հավակնություններ ուներ։


— Դանսինդ մը ըլլաբ՝ պար մը դառնայինք,– ըսավ ան կեսգիշերին մոտ:


— Կուզե՞ս երթանք,— ըսավ տիկին Զարուհին,— ես շատ սելեկտ անկյուններ գիտեմ…


Բայց գորգի վաճառականը զղջաց իր հայտնած փափագին համար։ Ըսավ, թե այդքան հաճելի ընկերությունը, ինչպես տիկին Զարուհիինն Էր, նախամեծար կհամարեր։


Կեսգիշերը անց, պառկելու մոտ, ազգականուհին ծիրանով պատրաստված չևիրմե անուշ և բաժակներով ջուր բերավ և դրավ սեղանին վրա։ Տիկին Զարուհին ծեքծեքալով և նազանքով անուշը հրամցուց գորգի վաճառականին:


— Երանուհի ,— ըսավ ան իր ազգականուհիին,- քսան տարի մը կա, որ չևիրմե չեմ կերած։


Անիկա արծաթ դգալով վերցուց քաղցր խյուսեն և բերանը դնելե հետո, դժվարավ դարձնելով կեղծ ատամներով բերնին մեջ մածուցիկ քաղցրեղենը, վերջապես կուլ տվավ և ըսավ.


— Մատներդ պագնեմ, Երանուհի՛, ինչ պատվական անուշ մը եփեր ես։


— Ես չեմ եփեր,— ըսավ ազգականուհին,— տիկին Զարուհին մասնավոր քեզ համար եփեր ու բերեր Է:


Այն ատեն գորգի վաճառականը ոտքի ելավ, մոտեցավ տիկին Զարուհիին, ձեռքը ուզեց և համբուրեց:


Այդ քաղցրեղենի ազդեցության տակ գորգի վաճառականը խոստովանեցավ, որ իրեն իդեալն ալ այնպիսի կին Էր, որ տունը շեն պահեր, ձեռքեն բան գար, տունին և տնտեսության կապված ըլլար։