Էջ:Barpa Khachik.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անոնք եվրոպացի են, ճաշակ ունին,-կըսեր տիկին Զարուհին։


— Միհրանն ալ օր մը օրանց չէ ըսած, որ կաղեմ, մամա՛, եթե շիտակը կուզես, մինակ Ալբերը և Միհրանը սրտով վարված են ինձ հետ։ Միհրանը ինծի կուզե, վստահ եմ։


— Ո՞ւր մնաց, ո՞ւր է այդ շան զավակը,— կըսեր տիկին Զարուհին ինքզինքմեն դուրս ելած և դարծյալ ինքզինքին վրա խղճալով՝ կավելցներ.— դուն ան նայե, որ ինծի պես մեկը հոժարեցավ իր մեկ հատիկ, հազար նազով մեծցած, վարդի պես աղջիկը տալու սկյուտարցի բանվորի տղուն, որուն բերանը անոթութենեն կհոտի, ան ալ նազ կընե կոր, վա՜յ քեզի, Զարուհի, վա՛յ քեզի…


Եվ անիկա ատելությամբ կլեցվեր Միհրանին դեմ։


Երբ բոլոր միջանկլալ հույսերն ալ չքացան, և տիկին Զարուհին կրկին առանձնապես իր հույսը կեդրոնացուց Միհրանին վրա, նույն համեմատութլամբ և իր անհամբերությունը սաստկացավ։ Ամեն իրիկուն, որ Մաննիկը հոգնած կհասներ տուն, մայրը հետզհետե անձկալի հետաքրքրությամբ կնայեր աղջկանը, որ անմիջապես կըսեր.


— Մամա՛, չի հանդիպեցա, կորսվեր է… չի կա։


Եվ անոնք տխրութլամբ կընթրեին, ու տիկին Զարուհին պատրվակ կորոներ զայրուլթը թափելու համար։ Իրիկուն մը տիկին Զարուհին իր վատ տրամադրությունը արտահայտեց ըսելով.


- Պարկեշտ աղջիկ ունենալն ալ բան մը չէ եղեր… երանի այն մայրերուն, որոնց աղջիկները ինքնիրեննին իրենց գլխուն ճարը կտեսնեն։


Մաննիկի համբերությունը հատավ, անիկա սուր ձայնով և սաստելով գոչեց.


— Մամա՛…


Մաննիկը պատրաստ էր ամեն ինչ խոստովանելու մորը, ըսելու, թե բոլոր եղանակներով փորձեր էր իր գլխու ճարը տեսնելու, համակերպեր էր տղամարդոց բոլոր պահանջներուն, բայց վախնալով նոր տեսակի փոթորկե մը, լռեց։ Անիկա երբեմն կըմբոստանար մորը դեմ, երբեմն ալ խորապես կմեղքնար մայրը։ Կարծես թե Մաննիկի ամուսնության խըն–