Էջ:Barpa Khachik.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխված են։ Այժմ ինքն էր, որ դողահար, տեսակ մը հուզումնալի երկյուղով կլսեր երիտասարդին խոսքերը և շնորհապարտ էր անոր բարեկամական վարմունքին և արտահայտություններուն համար։


Մաննիկը իր ստացած ուրախության թափին մեջ վազելով բարձրացավ չորս հարկերը և դեռ շնչասպառ՝ հաղորդեց մորը.


— Երևակայե որո՞ւ հանդիպեցա… Միհրանի՞ն…


Մայրը, որ երկարած էր անկողնին վրա, ընդոստ բարձրացավ, մեկ կողմ նետեց իրանը ծածկող շալը և ըսավ բուռն կերպով հետաքրքրված.


— է՜, հետո՞։


— Շատ ժանթիյ էր… այնպես փոխվեր էր, որ եթե փողոցը հանդիպիս, չես ճանչնար, դարձեր է բարեձև և վայելուչ երիտասարդ։


— Է՜հ, լա՛վ Մաննիկ,— ըսավ մայրը անհամբեր,–չսի՞ր, որ գա….


— Ինքը հարցուց մեր հասցեն,— ըսավ Մաննիկը եռանդուն,— վաղը մեզի այցելոլթյան պիտի գա։


— Ո՞ր ժամուն,— հարցուց մայրը հետզհետե հետաքրքրվելով։


— Ա՜հ, մոռցա հարցնելու, կամ թե թերևս ըսավ և մոռցա… միայն կհիշեմ, որ ըսի, թե ամբողջ օրը տունն ենք։


Հետևյալ առավոտ կանուխ մայր ու աղջիկ արթնցան, մեյ-մեկ սուրճ խմեցին և սկսան խոսակցիլ օրվան մեջ ընելիք կարգագրություններու մասին։ Շատ վաղուց ի վեր մայր ու աղջիկ այդքան հաշտ չէին եղեր իրար հետ և համախոհ իրենց ներքին և խորը թաղված ակնկալություններու մեջ։ Կարծես, իրենց շարունակաբար անհաջողություններե հալածված կյանքին մեջ զինադադար մըն էր։ Մաննիկը երախտապարտությամբ կմտածեր Միհրանին վրա, որ իրենց ընծայեր էր այդ օրը, իսկ մայրը կրկին ու ավելի մեծ թափով կարծարծեր իր հույսերը։


«Ա՜հ, վերջապե՛ս,- կխորհեր անիկա մքովը,— աղջիկս կամուսնացնեմ, ես ալ կդինջանամ»։


Անոր մտքեն բնավ չէր անցներ, որ թերևս Միհրանը չու–