Էջ:Barpa Khachik.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


արհամարհական և խիստ որակումներ կըներ Արուսյակի հասցեին։


— Անանկ հորն ալ ատանկ զավակ,— ըսավ տիկին Զարուհին և հանկարծ հիշեց Արտակը և անոր տարօրինակ մահը:


— Արտակն ալ մորմեն շոշորդ մը ուներ,— ըսավ անիկա,— գիտե՞ս, Մաքրինեն խենթեցավ. Զարեհին մահեն հետո աղջիկը մայրը չի պահեց, Փրկիչը դրավ։ Ան Արուսյակը անհասկնալի ճիվաղ է,— ըսավ անիկա,— անոր ինչ ըլլալը միայն ես գիտեմ։


Վերջապես, Միհրանը ոտքի ելավ, տիկին Զարուհիին ձեռքը սեղմեց և Մաննիկին դարձավ ժպտելով, երբ տիկին Զարուհին ըսավ.


— Մաննի՛կ, այսօր դուրս չես ելեր, քիչ մը ընկերացիր Միհրանին։


— Մինչն որոշ տեղ քալելով կերթանք, եթե կփափագիս, — ըսավ Միհրանը Մաննիկին։


Մաննիկը հագավ վերարկուն, դրավ գլխարկը և Միհրանին հետ դուրս ելավ։ Մինչև Պլաս դ'Իտալի քալելով գացին անոնք և ջանացին մտերմությամբ խոսիլ, բայց երկուքն ալ, կարծես, իրենց մեջ կզգային արգելք մը։ Վերջապես, Միհրանը Մաննիկը առաջնորդեց Պլաս դ'Իտալիի մետրոն և այնտեղ տոմսակի գիշեին առաջ ժամադրություն առին իրար հանդիպելու համար դուրսը, սրճարանի մը մեջ։ Վերջին պահուն տկար ուրախություն մը, ինչպես աշնանային արևի ճաճանչ, երևցավ Մաննիկի դեմքին վրա։ Անիկա ժպտեցավ տխրությամբ:


— Երեկվա պես ինձի չսպասցունես կաֆեին մեջ,– ըսավ անիկա։


— Ո՛չ, Մաննի՛կ, — պատասխաննց Միհրանը։—Ճիշտ ժամին, նույնիսկ քեզմե առաջ հոն կըլլամ։