Էջ:Barpa Khachik.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կվերաբերեր Խորհրդային Հայաստանին, բայց այդ նույն սկզբունքները, որոնց վրա հիմնված էր Հայաստանի ռեժիմը, անընդունելի կգտնեին նախկին Ռուսաստանե դուրս գտնվող երկիրներու համար։ Բարպան կզայրանար, կջանար վեր հանել այդպիսի մտածելակերպի մը անտրամաբանական ըլլալը։


— Ճշմարտությունը մեկ է,— կըսեր ան,— սուտն է, որ շատ տեսակ է… ինչ որ ճշմարիտ է Հայաստանի համար, ճշմարիտ է բոլոր երկիրներու համար։


Շուտով լուր տարածվեցավ, որ Բարպան բոլշևիկ է։ Երբ իրեն այդ մասին ակնարկ ընեին, անիկա կպատասխաներ.


— Պատիվը չունիմ բոլշևիկ ըլլալու։


Անիկա իր մտքին մեջ կպատկերացներ կոմունիստական կուսակցությունը ինչպես հզոր միջազգային բանակ մը, որուն բոլոր անդամները, անխտիր, կընդունին անթերի քաղաքական դաստիարակություն, ենթարկված են խիստ կարգապահության և ընտրված են մարդկության ամենաազնիվ, մաքուր և անձնազոհ անձերեն։ Եվ անիկա հպարտ էր, որ իր երկու սիրելիները, Յորկին և Միհրանը, կպատկանեին այդ բանակին։


Բարպային մոտեցեր էին ամեն տարիքի և ամեն կարգի պատկանող հայեր։ Ոմանք կփորձեին գաղտնիքներ կորզել իրմեն, ոմանք անկեղծորեն մխիթարություն կգտնեին անոր քով։ Անիկա միջոց մը սերտ կերպով կապվեցավ տարեց նկարիչի մը հետ, որուն իրական տաղանդը ծյուրեր էր անգործության մատնվելով։ Ռուբեն Բաբելյանը որմնանկարիչ էր, բայց անվերջ անիմաստ պատվերներ կկատարեր չոր հացի մը գնով. լուսանկարներու վրայեն մեծադիր պորտրետներ կշիներ կամ իր հարևան առևտրականներու ցուցանակները կնկարեր փոխան կենսամթերքի։ Անիկա Բարպային կխոսեր իր տրագեդիայի մասին և միևնույն ատեն կպատկերացներ Հայաստանի արտիստներու վիճակը, որ երազային Կթվեր անոր։


— Բարպա՛, — ըսավ անիկա օր մը,– ես ալ մարդ էի, գեղարվեստական գաղափարներ ունեի այստեղ,– և ձեռքովը բուռն կերպով զարկավ ճակատին։