Էջ:Barpa Khachik.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բնակներն ալ հաշվելով, մեյ֊մեկ այծ ունենան, ուրկե այդ բարեբարը կսպասեր Հայաստաանի ոչ միայն տնտեսական, այլև մշակութային մակարդակի բարձրացումը, նկատի ունենալով այծի կաթի ազդու հատկությունները, բայց վերչիվերջո, փոխանակ այդ ֆոնդին, նա Հայաստան ուղարկեր էր սեխի և ձմերուկի հունդեր։


Այդ բոլոր մտային բորբոքումները, ջղային անհանգստությունները, հիվանդ հոգեբանությունները կուգային ուղղակի կամ անուղղակի կերպով իրենց արտահայտությունը կգտնեին Սեն֊Միշելի սրճարաններու մեջ, որ ժամադրավայրը դարձեր էին այդ կարգի այլատարր գաղթահայերու։ Այնտեղ, ճիշտ է, երբեմն կերևային նաև հայ բանվորներ, բայց շատ հազվադեպ կերպով և որոշ գործի համար։


Բարպան, իհարկե, ամենուն հետ հաղորդակցության մեջ չէր, բայց կլսեր բերնե֊բերան անցած խոսքերը և կզգար, մանավանդ, այդ վայրերու հատուկ մթնոլորտը։


Իրիկուն մը Բարպան խոսեցավ Միհրանին այս բոլորի մասին, որ ծիծաղելով կլսեր մորեղբորը խոսքերը։ Երիտասարդը հայտնեց Բարպային, որ ինքն ալ շատ զարմանալի թիփերա հանդիպեր էր։ Անիկա ըսավ նաև, որ մտադիր էր բան մը գրել «Սենայի ափերուն վրա» տիտղոսով, որուն մեջ կուզեր պատկերել արևմտահայ ժողովուրդի բեկորներուն մեջ արտացոլող զանազան գաղափարները, որոնք կբեկվեին, ուրիշ նկարագիր կստանային։


— Մենք հաղթված ժողովուրդ ենք,— ըսավ Միհրանը,- և կկրենք մեր պարտության կնիքը։ Բայց կան առողջ տարրեր այդ բեկորներուն մեջ, որ պետք Է փրկել, անոնք իրենց Էության մեջ չեն հաղթված։


Բարպան ծխախոտի տուփը հանեց և սիգարեթ մը ոլորելով՝ սկսավ խորը մտածել։


- Անոնք կարելի Է փրկել,– ըսավ Միհրանը,– դասակարգային հողի վրա, որ միակ հաստատ հողն Է մեր ոտքերուն տակ։ Հայ բանվորները և ֆրանսացի բանվորները նույն իրավունքները ունին, նույն պայքարը, նույն թշնամի ճակատը։ Մենք կուղղենք մեր աշխատավորներուն ողնաշարը, անոնց տալով գիտակցությունը իրենց իրավունքներուն: