Էջ:Barpa Khachik.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանվորական ընտանիքներու, մադամ Լենը սիրված էր և հարգված։


— Ահավասիկ կին մը,— կըսեին բանվորուհիները կամ բանվորի կիները,— որուն միակ հաճույքն է ուրիշներուն հաճույք պատճառել։


Բայց այդ կիները չէին գիտեր, որ մադամ Լենը, առատաձեռնությամբ հաճույք պատճառելով երեխաներուն և ծերերուն, ի փոխարեն կստանար իր մեծ վարձատրությունը, որը աշխարհիս ամենեն թանկագին բանն էր այդ կնոջ համար օրինավոր կերպով ամուսնացած կիներու բարեհաճ ընկերությունը։


Եվ ահա այդ բոլորը կքանդվեր մեկ անգամեն։ Անիկա հունվարի եռամսյակին պետք էր սենյակը պարպեր… Ո՞ւր երթալ, ինչպե՞ս գտնել ուրիշ նման բնակարան, ինչպե՞ս բաժնվիլ հարևաններեն, որոնց հետ ընտանեցած էր և որոնք իրենց ամբողջությամբ տեսակ մը ընտանիք կկազմեին իրեն համար։ Քայց ինչ որ սարսափելի էր մադամ Լենին համար, այն էր, որ իր տունեն հեռանալեն հետո պիտի հայտնվեր իր վտարման պատճառը, և տնեցիները ոչ միայն վատ պիտի մտածեին իր մասին, այլև պիտի զայրանային, որ այդպիսի կին մը համարձակեր էր մտնել իրենց՝ պարկեշտ մարդոց բնակարանները, նստեր էր իրենց անբիծ աղջիկներուն կողքին, նույն կլոր սեղանին շուրջը, և այդ բոլոր մարդիկը, որ իր տաք սրտով կսիրեր, պիտի ատեին և արհամարհեին զինքը ոչ միայն ներկային, այլև անցյալին մեջ։


Այս մտորումները ջերմ արցունքներ կխլեին մադամ Լենի աչքերեն, և գիշերները ան կանցըներ անքուն, գալարվելով իր մեկ հոգինոց նեղ և երկաթյա անկողնին մեջ։ Անիկա չէր կարող մտածել, որ այդ բանվորական ընտանիքները, ամենօրյա բուռն պայքարի մեջ ըլլալով կյանքի բազմատեսակ դմվարություններու հետ, առանձին կարևորություն չէին տար անհատներու ներքին գործերուն և թե, առնվազն, մարդկային զգացումով պիտի խորհեին իր մասին և ավելի շուտ մեղքնային, զինքը համարելով տիրող հասարակության զոհը, եթե իր գաղտնիքը գիտնային։ Եվ եթե մադամ Լենը իր գլխուն եկած փորձանքի մասին բացվեր իր հարևաններուն,