Էջ:Barpa Khachik.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենայն հավանականությամբ, ամենքը միանային և՛ ետ վերցնել տային տանտիրոջ անարդար հրաժարագիրը, այն տանտիրոջ, որը ատելու ամեն մեկը հազար օրինավոր պատճառներ ուներ:


Բայց, մադամ Լենի մտքեն իսկ չէր անցներ իր կյանքի ամոթալի գաղտնիքը բանալ տնեցիներին որևէ մեկին, նույնիսկ Յորկիին և Միհրանին կամ վեցերորդի ամուրի վարձակալներին որևէ մեկին, որոնց շատերուն համար, հաջորդաբար, ան ունեցեր էր գողտր զգացումներ, ինչ որ թաքուն պահեր էր, ինչպես ամոթխած աղջիկ մը իր զգացումները պիտի ծածկեր նախասիրած երիտասարդին։ Մադամ Լենի հոգվույն մեջ կային նրբություններ, որոնք աննշմարելի կմնային այդ բազմազբաղ մարդոց աչքին, և անիկա գոհ էր, որ այդպես էր, քանի որ այդ հանգամանքը հնարավոր կդարձներ, որ մադամ Լենը իր հոգու խորքին մեջ պահպաներ այդ քաղցր զգացումները և օրերու ընթացքին դողահար հուզումով երազեր լավագույն կյանքի մը, որը առաջուց կհամարեր անհնարին իրեն համար։


Դռնապանուհիին ծանր և սպառնական խոսքերեն հետո մադամ Լենը այլևս չի գնաց իր գաղտնի գործին։ Եվ այդ զուգադիպեցավ քորսեի աշխատանոցին անգործության մեկ շրջանին։ Անոր նյութական միջոցները մեծ չէին, և սարսափով կմտածեր, թե իր խղճուկ խնայողությունները շուտով պիտի սպառին։ Անիկա՝ այդ հեռանկարին առաջ սարսափահար, մատնվեցավ տեսակ մը ինքնալքումի։ Այլևս անիկա չէր զբաղեր իր սենյակով և ոչ ալ իր արդուզարդով։ Հարևանները կարծեցին, որ մադամ Լենը հիվանդ է և ուզեցին բժիշկ բերել, բայց անիկա մերժեց վճռականորեն։ Անիկա օրնիբուն կնստեր աթոռի մը վրա և երբեմն լռիկ կարտասվեր, այժմ մադամ Լենի հարևանուհիներն էին, որ կբերեին իրեն կաթով սուրճ, արգանակ և այլ ուտելիքներ։ Մադամ Լենը կընդուներ այդ պարզ ծառայությունները իբրև բարիքներ և երախտապարտությունը արցունք կժայթքեցներ անոր աչքերեն, անգամ մը անիկա ըսավ Յորկիին.


— Ես այդ բոլորին արժանի չեմ։


Յորկին համոզված էր, որ մադամ Լենը ենթարկվեր է