Էջ:Barpa Khachik.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և անիկա տանջվելով կորոներ այդ զարմանալի, այդ խորաթափանց նայվածքին չարագուշակ իմաստը։


Կեսգիշերեն հետո Յորկին տուն վերադառնալով, գտավ մադամ Լենը միջանցքին մեջ. անիկա հագվեր-սքվեր էր իր լավ օրերու ճաշակովը, մազերը հարդարեր էր խնամքով, որոնց խոպոպները կիյնային անոր շպարված այտերուն վրա։ Մինչև քունքերը տարածված աղյուսագույն կարմիրը, աչքերուն արվեստական ծիրը անօրինակ արտահայտություն մը կուտային անոր դեմքին։ Անուշահոտությանը բարկ հոտը կընկերանար անոր քայլերուն, որոնք ներքնազգեստներու մետաքսյա ծալքերը կշարժեին ֆրու-ֆրուով։


— Այդ լավ է…– գոչեց Յորկին,— ուրեմն կմտնենք մեր սովորական կյանքին մեջ։


— է՛հ, ի՜նչ արած,—ըսավ մադամ Լենը և փորձեց ժպտիլ:


Յորկին հարցական և երկար նայեցավ կնոջը։ Հետո բանալին մտցուց իր փականքին մեջ, դուռը բացավ և ըսավ.


— Իմ սենյակս ձերինին նման հաճելի չէ, բայց կխնդրեմ մտեք։


— Ո՛չ, շնորհակալ եմ,— ըսավ մադամ Լենը,– գիշերային աշխատանք ունիմ, պիտի երթամ… Ձեզի կսպաեի, Յորկի՛, Բարպան եկավ, նամակ մը թողուց Միհրանին համար:


Յորկին դռանը սեմին վրա վերցուց ծրարը, ափին մեջ թարթեց, դարձուց մյուս կողմը և, կարծես, ուզեց այդ փակ ծրարին գաղտնիքը իմանալ։


— Բարի գիշեր,– ըսավ մադամ Լենը և հառաջացավ միջանցքին մեջ։


— Բարի գիշեր և բարի հաջողություն,– ըսավ Յորկին մեքենաբար։


Մադամ Լենը, այդ վերջին մաղթանքը լսելով, ընդոստ ետ դարձավ և խստորեն ու կշտամբանքով նայեցավ Յորկիին, որ կջանար ժպտիլ անոր:


Բայց մադամ Լենը ստվերի պես անցավ միջանցքներին, և քիչ հետո Յորկին չսեց անոր քայլերու թեթև աղմուկը, որ հետզհետե դարձավ անլսելի լուռ տանը մեջ և անհետացավ:


Եվ այլևս ոչ ոք չի տեսավ մադամ Լենը, ո՛չ իր սենյակին մեջ, ո՛չ փողոցը, ոչ Պիգալի հրապարակի վրա, ուր ոստիկան–