Էջ:Barpa Khachik.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները որոներ էին զինքը դռնապանուհիին ցուցմունքով, և ոչ իսկ քստմնելի Մորգի* մարմարյա սեղաններուն վրա։

                         *
                      *     *

Նոյեմբերի վերջերուն, անձրևոտ իրիկուն մը, ժամը յոթեն սկսյալ, էտուալի թաղի փողոցներուն համար անսովոր մարդկանց խումբեր ու շարքեր կբարձրանային զանազան ուղղություններով: Այդ շարքերեն ոմանք կբարձրանային Շան զ'էլիզեի ծառուղիներեն, ոմանք կուգային Թերնի ճամփով, ոմանք կբարձրանային Վագրամի ծառուղիեն: էտուալի մետրոն գրեթե ամեն րոպե իր լուսավոր անձավեն դուրս կհաներ հոծ խմբեր, որոնք ֆրանսիացի անցորդներու ուշադրությունը կգրավեին իրենց ուրախ և եռանդուն դեմքերով և իրենց խոսած բոլորովին օտար լեզվով, որ նման չէր ծանոթ ուրիշ օտար լեզուներու: Հաճախակի, նաև մարդկանցով լեցուն տաքսիներ կհասնեին էտուալի հրապարակը և կդառնային Վագրամի ծառուղիին անկյունը և վերջիվերջո կանգ կառնեին Վագրամի մեծ սրահին առաջ։


Սրահի մուտքը՝ բաղդատմամբ լուսաշող ավընյուի ուրիշ լուսազարդված շենքերուն, ավելի շողշողուն, ավելի տարածուն կերպով լուսավորված էր և կբացվեր լայն անցքի մը վրա, որ նույնպես լուսավորված էր երկու կողմերեն. մարդկային հոսանք մը անոր ամբողջ լայնքովը կդիմեր դեպի ներքին սրահները։ Սրահին գլխավոր մուտքին, ինչպես և կողմնակի մուտքերուն առաջ, որոնք կգտնվեին Սալ Վագրամի մեծ շենքին ձախակողմյան գռիհին վրա, պահակ կեցած էին բավական մեծ թվով ոստիկաններ, բարձրահասակ և հաղթանդամ, որոնք անձրևին տակ, համակերպած կդիտեին օտարականներով խուժումը, որոնք հանգիստ և խաղաղ էին և տոնական երևույթ ունեին, մինչդեռ ընդհանրապես մեծ միտինգներու համար վարձվող այդ սրահը հաճախողները, ուր փոթորկալի երեկույթներ տեղի կունենային, ջղային և իրար անցած երևույթներ կունենային։ Մեծ մուտքի առաջ, ոչ _________

  • Այն շենքը, ուր կբերեին ու կցուցադրեին ինքնությունը չի հաստատված մեռելները: