Էջ:Barpa Khachik.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիկը, բեմը և հաճախ իր ակնարկը կնետեր ամբողջ սրահին վրա և կխորասուզվեր մտածումներու մեջ։ Անիկա թե՛ ուրախ էր և թե մտախոհ։ Երբեմն հուզմունքը կբարձրանար անոր մեջ և տեսակ մը արբեցություն կպատճառեր։ Երբեմն մտածումի ալիքներ կանցնեին անոր գլխուն մեջ: «Ո՞վ են այս մարդիկը, ո՞ւրկե– դուրս ելան, ի՞նչպես կըլլա, որ այս հայերուն ես չէի հանդիպած»։


«Խորհրդային Հայաստան… Խորհրդային Հայաստան…»– բեմին վրա հաջորդաբար խոսողները կարտասանեին այդ բառերը, և ամեն անդամուն սրահը իր ամբողջությամբ կթնդար ծափահարություններով։


Այս հասարակությունր ոչ մեկ առնչություն չուներ այն հայերուն հետ, որոնց հետ շփում ունեցեր էր Բարպան Փարիզ գալեն հետո։ Այստեղ չի կային Լաֆայետ և Կադե փողոցի չարչիները և միջնորդները և ոչ ալ Սենի ձախ ափին դեգերող թափթփուկները, այդ ժողովուրդը, որ, մեկ սիրտ, մեկ հոգի, իր բազուկները կերկարեր դեպի մանուկ Հայաստանը, Բարպայի կարծիքով, «ուրիշ ցեղ էր, ուրիշ ազգ էր»։ Անիկա որոշակի զգաց, որ սրահի հայերը ավելի օտար էին իրեն ճանչցած հայերեն, քան թե այստեղ, նույն հրճվանքին մեջ եղբայրացած օտարականները, «յոթ օտարները», կմտածեր Բարպան, որոնք իրենց ջլուտ բազուկներու բոլոր ուժերը կպրկեին հայ ընկերներու հետ, վեր պահելու, անաղարտ և անձեռնմխելի պահելու համար այդ դառն տառապանքներու բովեն անցած ժողովուրդի բարձր իդեան։


— Խորհրդային Հայաստան… մանուկ Հայաստան, — կսեր այդ պահու ճառախոսը, միջազգային հեղափոխական ուսանողներու պատգամավորը՝ իր խոսքը վերջացնելով,— մենք մեր կյանքով ու արյունով կպաշտպանենք քու փառահեղ ծնունդդ, մենք մեր ամենաազնիվ զգացումներով մեր ամենաբարձր գաղափարներով պատվար կկանգնինք, որպեսզի դասակարգային թշնամին, ամեն ազգերու և կարգի պատկանող գիշատիչներ չի համարձակին իրենց արյունոտ և պժգալի ձեռքերը երկարել դեպի քու հրաշալի օրորոցդ, դեպի քու…


Ճառախոսին վերջին բառերը կորսվեցան որոտընդոստ