Էջ:Barpa Khachik.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վերժության մեջ, իրենց էություններով հրահրելու այն քուրան, ուր կկոփվեր անոր ապագան։


Եվ այդ արտակարգ ոգևորութենեն անմասն չէին պառավները և ծերունիները։ Դժգունած և խորշոմած կիներ՝ իրենց ճերմակ, բայց առատ մազերով պսակված, դեպի առաջ կկարկառեին իրենց դեմքերը։ Անոնցմե ոմանց աչքերուն մեջ արցունք կար, ուրախության և խանդաղատանքի արցունք, և երբեմն ալ դառն ափսոսանքի արտահայտությամբ անոնք կհառաչեին, հիշելով անհետացած սիրելիներ, որոնք բախտ չունեցան հասնելու այս օրին։ Բայց բերկրանքը վերջիվերջո կտիրապետեր, և ծեր ու երիտասարդ, կին եերեխա կհաղորդվեին նույն զեղուն զգացումին մեջ, ինչպես մարդիկ, ոը երկար ատեն խավար և արհավրալի գիշերին մեջ տագնապելն հետո, միասին կտեսնեն խաղաղ և շողշողուն արշալույսի մը ծագումը։


Բարպան իր բոլոր էությունովը հուզված էր: Կարծես իր մեջ ժամանակի ընթացքին հեղաշրջման ենթարկված զգացումներ կբարձրանային մինչև իր գիտակցության մակերեսը։ Անիկա կձգտեր առանձնանալու և քաղցրորեն մտածելու այդ բոլորին վրա, որովհետև այդտեղ այդ բազմության մեջ կարծես իր անհատականությունը կցրվեր հազարավորներու մեջ: Անիկա չէր կրնար կեդրոնանալ նաև այն պատճառով, որ իր քովը նստած էր տիկին Զարուհին, որ շարունակ հարցումներ կուղղեր իրեն։


Բարպան շատ շուտ մտեր էր սրահ և մուտքի դռան առաջ գտնվող սեղաններեն մեկուն քով կանգնած, կխոսակցեր Միհրանին նոր ծանոթացուցած հայ ընկերներուն հետ, երբ տիկին Զարուհին և աղջիկը մտեր էին։ Տիկին Զարուհին Բարպան տեսնելով, անմիջապես կառչեցավ անոր։


— Աս ի՜նչ մեծ բախտավորություն է մեզ համար,— ըսավ ան՝ պինդ սեղմելով Բարպայի ձեռքը, որը չէր թողուր։ — Ես ալ շատ կուզեի ձեզ տեսնել, ա՛հ, ո՞ւր է Միհրանը… ա՜յ քեզ անպիտան տղա,–ըսավ անիկա, մատը շարժելով Միհրանին ուղղությամբ, տիկին Զարուհին մեծ ճիգ կըներ Միհրանի հետ իրենց ունեցած հարաբերությունները վերին աստիճանի մտերմական ցույց տալու համար,-այնքան ըսի,