Էջ:Barpa Khachik.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանին դեմ, որ Մաննիկին ալ դեր մը չէր տված երեկույթին. անիկա կմտածեր, որ եթե Մաննիկը ճառ մը ըսեր, պիտի փայլեր այդ մեծ հասարակության առաջ, և ո՞վ գիտե, թերևս բախտ մը ներկայանար։


Եվ ամեն անգամ, որ հաճելի երևույթով, բայց մանա¬ վանդ լավ հագված երիտասարդ մը տեսներ, տիկին Զարուհին կհարցներ Բարպային, թե ո՞վ էր, ի՞նչ գործ կըներ, ամուրի՛ էր, թե ամուսնացած։


Կրկին բուռն ծափահարություններ ուշադրությունները կեդրոնացուցին բեմին վրա։ Տիկին Զարուհին մեծ զարմանքով տեսավ, որ Միհրանն էր բեմին վրա հառաջացողը: Սրահին հասարակությունը, բայց մանավանդ բանվորները կճանչնային զինքը։ Անոնք նշանը տվին բացառիկ օվացիա ընելու Միհրանին, որ իր աննկուն աշխատանքով ամենուն սիրելի դարձեր էր։ Անիկա հազարավոր բանվորներու աչքին կներկայանար որպես տիպար։ Անիկա ուսմունք ուներ, բայց միևնույն ատեն հարազատ աշխատավոր էր։ Անոնք, որ Միհրանը մոտեն կճանչնային, և բազմաթիվ էին այդպիսիները, հարազատի նման կսիրեին այդ. երիտասարդը, որ իսկական ընկեր էր ոչ միայն իր տարեկիցներուն, այլև ծերունիներուն և, մանավանդ, երեխաներուն և պատանիներուն համար։


Ծափահարություններուն կմասնակցեին նաև այն երիտասարդները, որոնք իրենց թևերուն վրա կկրեին կարմիր լայն ժապավեններ և որոնց վրա պարտականություն դրված էր հսկել սրահի կարգապահության։ Այդ պահուն կարծես մոռցած ամեն ինչ, անոնք կծափահարեին՝ սրահի երկու անցքերեն հառաջանալով դեպի բեմը, և իրենց ետևեն կհառաջանային նաև ուրիշ հանդիսականներ, որոնք, տեղ չի գտնելու պատճառով, ոտքի վրա մնացեր էին։ Միհրանը իր հանդեպ արտահայտված այդ ոգևորությունը նախ ընդունեց պարզությամբ, անիկա իր շնորհակալությունը հայտնելու համար կժպտեր սրահին և ամեն րոպե կսպասեր, որ ծափահարությունները վերջ գտնան և սկսի իր ճառը։ Բայց ծափերը նորանոր թափեր կստանային, և երիտասարդը՝ բեմին առաջ կանգնած, կտեսներ այդ հազարավոր մարդկանց ժպտուն դեմքերը և հազարավոր փայլուն աչքերը, որոնց լույսը հան-