Էջ:Barpa Khachik.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան մեծ կեդրոններու մեջ աշխատող հայ բանվորները, որոնք կազմակերպված են աշխատանքային խմբակցություններու մեջ, կոմկուսի ղեկավարությամբ, գիտակցաբար կանգնած են դասակարգային հողի վրա, բայց մենք ունինք լայն զանգվածներ, արհեստավորներ, տանը աշխատողներ, կիսամտավորականներ և մտավորականներ, նաև պետք չէ մոռնալ ապադասակարգայնացած մանր բուրժուազիայի երիտասարդ սերունդը, որ կուգա առաջապահ բանվորության ետևեն, թեև տատանվելով:


Ամենքն ալ լուռ կլսեին Միհրանի խոսքերը, անիկա ավելցուց.


— Կա և ուրիշ բան… բարձրագույն դպրոցներն ելլող երիտասար՝դությունը, որ այստեղ չի կարող գործադրության դնել իր ուսմունքը. ու՞ր պետք Է երթա… ըսե՛ք, կխնդրեմ… ան հիմակուց իր ուշադրությունը կդարձնե դեպի այն հայրենի երկիրը, ուր մասնագետներու պետք ունին… ուր մտավորական աշխատավորներու պահանջը անսպառ Է…


— ճիշտ չէ՛,— գոչեց ակնոցավոր երիտասարդ մը, որ սեղանին մյուս ծայրը նստած էր սեղանակիցներու ետևը, առանց մասնակցելու սեղանին։


— ճիշտ չէ ,— ըսավ ան ոտքի ելլելով, և անիկա շառագունեցավ։


Անոր ձայնը քիչ մը ռնգային էր և դեռ, կարծես, կպահեր քեն ընող շփացած մանուկի շեշտը։ Բաճկոնին տակեն կկրեր մութ գույնի շանտայլ մը, որ կբարձրանար մինչև առանց փողկապի ճերմակ և ճկուն օձիքը, որը կդառնար շանտայլին վրա։


Բարպան, որ սեղանին մյուս ծայրը նստած էր, ճանչցավ այդ երիտասարդը, անիկա Բարունակ Սարյանն էր։ Ամենուն ուշադրությունը դարձեր էր արդեն դեպի ան։


— ճիշտ չէ՛,- ըսավ ան նորեն,- ես այդ իմ անձնական փորձովս գիտեմ. ես բուրժուայի տղա եմ, իմ ծնողքիս միակ զավակը, բայց այլևս չեմ կրնար հանդուրժել այդ կյանքին… չեմ կրնար,— կրկնեց ան, ոտքը գետին զարնելով,– ես քիմիական ինստիտուտի ուսանող եմ և կուզեմ ավարտել ու երթալ Հայաստան, ուրեմն, ես շահագրգռվա՞ծ եմ և անոր