Էջ:Barpa Khachik.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Բրավո՛, Բարպա՛,— կըսեին դեռ շատերը,— կենա՛ցդ, Բարպա …


Ժամը առավոտյան երեքն էր: Անոնք կերթային Փարիզի փողոցներեն, փոքրիկ խմբեր կազմած, և փողոցներու գիշերային պահակ սերժանտները զարմացումով կնայեին այդ մարդոց, որոնք զանազան լեզուներով կխոսեին և որոնք, սակայն, սերտ կերպով կապված կթվեին իրարու:


Յորկին Բարունակ Սարյանի նամակը տվեր Էր Միհրանին նույն գիշերն իսկ, և, հակառակ ուշ ըլլալուն, Միհրանը խզեր Էր կնիքը և կարդացեր Էր: նամակագիրը կհայտներ, որ բուրժուա ընտանիքի զավակ Է և նյութապես ապահովված Է ոչ միայն ներկային, այլև ապագային համար։ Միջնակարգ կրթությունը ավարտելն հետո անիկա մտեր Էր քիմիական ինստիաուտ հորը կարգադրությամբ, որովհետև իրենց ազգականներեն մեկը շաքարի ֆաբրիկա կուզեր հաստատել Եգիպտոսի մեջ, և ինքն ավարտելե հետո պետք Էր դառնար այդ ֆաբրիկայի տնօրենը։


«Մինչև այդ,— կգրեր Բարունակը,— ոչ մեկ բան չի կա անսովոր իմ կյանքիս մեջ։ Մայրս, որուն միակ զավակն եմ, կպաշտեր ինձ. հայրս, որուն գործնական գաղափարները քիչ մը ինձ անհանգիստ կընեին — ես կփափագեի բանաստեղծ ըլլալ կամ նկարիչ, կամ երաժիշտ, վերջապես այդպիսի բան մը,— հայրս ինձ համոզեց, որ մարդս նախ իր ապագան պիտի ապահովե, հետո պիտի մտածե այդպիսի «ավելորդ» բաներու։ Առանց համոզվելու համակերպեցա հորս կարծիքին և ինստիտուտի մուտքի քննությունս պատրաստեցի և հաջողությամբ անցուցի:


Անցյալ տարի Էր այդ,– կգրեր Բարունակը,— և ամբողջ ուսումնական տարին անցավ ինձ համար նորմալ կերպով: Ամառը մայրիկիս հետ գացինք նորմանդիա, ծովեզերք: Եվ ահա այնտեղ, իրիկուն մը, որ մինակս նստած Էի ֆալեզին