Էջ:Barpa Khachik.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրա և կդիտեի ծովուն շառաչուն երթևեկը խճաքարերուն վրա, որոնք անվերջ կմրմնջեին, կարծես բողոքելով, ձայն մը ինձ ըսավ՝ «Փնտրե՚ և գտիր ճշմարտությունը»»։


Բարունակը այստեղ մանրամասնորեն կնկարագրեր այն հոգեկան ապրումները, որ ունեցավ այդ օրերուն. «Մայրս կարծեց, որ հիվանդ եմ և կամ թե սիրահարված եմ, և այս վերջին կարծիքը ուրախություն պատճառեց անոր»։ Բարունակը իր նամակին սկիզբը հայտարարեր էր, որ բացարձակ անկեղծությամբ պիտի գրե, և անշուշտ այդ հայտարարած անկեղծության հետևելով է, որ Բարունակը կհայտներ, թե ոչ մեկ աղջկան հետ չէր մտերմացած մինչև այդ, ինչ որ մտա¬ հոգություն կպատճառեր մորը. ահա ինչո՞ւ անիկա ուրախացեր էր, կարծելով, թե տղան սիրահարված է:


«Վերջապես,— կգրեր Բարունակը,— գիշեր֊ցորեկ մտածե լով գտա, որ ճշմարտությունը այն է, որ անհանդուրժելի է այն կյանքը, որուն մեջ ես կապրիմ։ Հայրս վաճառական է և թեև կհամարվի պարկեշտ մարդ, բայց ես գիտեմ, որ պարկեշտ վաճառական չի կա։ Մանուկ հասակես շատ անգամ ներկա եղած եմ հորս խոսակցություննե բուն գործի մարգոց հետ և գիտեմ, թե ինչ կոմբինացիաներուն արդյունք է այն մեղկ բարեկեցությունը, որուն մեջ կապրինք։ Ես վճռեցի, որ այլևս մասնակից չըլլամ, արդյունքը չվայելեմ այդ՝ օրենքով արտոնված գողության, որ վաճառականությունն է»։


Բարունակը կհայտներ, որ հավատարիմ մնալով իր սկզբունքին, քանի մը օր ընտանեկան սեղանին չի մասնակցեցավ՝ «Այդ հացը կխեղդեր ինձ, եթե ուտեի», կըսեր ան, մայրը ոչինչ չէր հասկնար տդուն համառութենեն. հետո Բարունակը ձանձրացած մորը խնամքներեն և աղերսանքներեն, վերջապես տունեն փախեր, գացեր սենյակ մը վարձեր էր քսաներորդ թաղամասին մեջ:


«Ես հետևեցա ուղիիս,- կվերջացներ նամակը Բարունակը, — խզելով բոլոր կապերս անցյալին հետ, լքելով ամեն ինչ, որ հարստություն կբուրեր, գոցելով աչքերս հանգիստ կյանքի, ճոխ ու երջանիկ ապագայի ամեն հեռանկարի առջև»։


Երեք երկար հետգրություններ շարված էին նամակին վերջը։