Էջ:Barpa Khachik.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրպանեն հանեց ծխախոտի տուփը` սիգարեթ մը ոլորելու համար։


Պատուհանի ծերպերեն ծծումբի հոտը, քիմիական ուրիշ թունավոր հոտերու հետ, կսպրդեր սենյակին մեջ, և հեռուեն կլսվեր քաղաքի խուլ աղմուկը, ինչպես ալեկոծված ծովու կշռավոր որոտումը։


Բարպան ավելի խոհուն դարձավ, խոր հառաչեք և սիգարեթը վառեց առանց պատասխանելու և կրկին ձեռք առավ կիսատ մնացած սուրճը:

                       *
                    *     *
   

Ժամը մոտ երկուքն Էր, երթ Յորկին և Միհրանը տուն վերադարձան։ Անոնք երկուքն ալ բարձր տրամադրության մեջ Էին. Միհրանը խոսեր և տեղեկություններ տվեր Էր Պոլսո ընկերներու, մասնավորաբար Ռեմզիի մասին։ Միհրանը բացատրեր Էր, թե ինչ ծանր զոհողություններու գնով թուրք ընկերները կաշխատեին այնտեղ։ Խոսեր Էր նաև թրքուհի֊ ներու մասնակցության և գլխավորաբար Սաֆիեի մասին, հազիվ թաքնված հուզումով, որու նկատմամբ Յորկին զգացեր Էր, որ Միհրանը անտարբեր չէ։ Հետո Յորկին խոսեր էր փարիզյան շրջանի կոմունիստական կուսակցության գործու¬ նեության մասին։ Ըսեր էր, թե ինքը երբեք չի հրաժարած արձանագործ դառնալու իր երազեն, թե ուսանող ընկերոջ մը աշխատանոցին մեջ կերթար և կաշխատեր, երբ հնարավոր կըլլար, բայց անհրաժեշտութենե մղված մտեր էր որպես սևագործ բանվոր Ռընոյի ֆաբրիկան և հետո մասնագիտացեր էր։ Այժմ կաշխատեր կաուչուկի բաժնին մեջ։


— Գործը շատ ծանր է, եթե դուն ինձ տեսնես աշխատանքն դուրս եկած պահուս, ինձ չես ճանչնար, բայց դժգոհ չեմ…


Յորկին բացատրեր էր Միհրանին, որ բազուկի աշխատավորները բաժանված են մտքի աշխատավորներեն, նույնիսկ երբ նույն գաղափարները ունին, նույն նպատակներուն կձգտին։