Էջ:Barpa Khachik.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

■ մադրությունները կամ անտարբեր մնալ, վերջապես ան մտածեց խորհրդակցիլ Յորկիի և Ժանեթի հետ և ըստ այնմ որոշել իր վարմունքը, բայց մինչև Հայաստանի խորհրդայնացման երեկույթի գիշերը անիկա ո՛չ ժամանակ և ոչ ալ պատեհություն ունեցեր Էր խոսելու Բարունակի մասին իր ընկերներուն հետ։


Երեկույթին հաջորդ օրը, երբ կեսօրին Միհրանը հանդիպեցավ Յորկիին, անկից ՛ լսեց, որ ժամը վեցուկեսին արտակարգ ժողով մը պիտի ունենային, որուն անհրաժեշտաբար պետք Էր մասնակցեր Միհրանը։ Անիկա անմիջապես մտածեց Մաննիկի հուսախաբությանը մասին, եթե ժամը վեցին կոշիկի վաճառատուն են դուրս գալով, չգտներ զինքը։ Միհրանը նախորդ իրիկունը, հակառակ շատ զբաղած ըլլալուն, զգացեր Էր Մաննիկի անձկությունը, և այդ հանգամանքը որոշ կնճիռ կպատճառեր իրեն։ Անիկա որոշեց, ուրեմն, ժամը հինգին ժամանակները մտնել Սեն֊ժերմենի և Սեն-Միշելի անկյունի կոշիկի վաճառատունը իբրև հաճախորդ և Մաննիկին հայտնել, որ իրենց ժամադրությունը հետաձգեն հաջորդ օրվան։


Ժամը հինգը քիչ անց, ուրեմն, Միհրանը մտավ կոշիկի վաճառատունը։ Դուրսը արդեն մութ Էր, բայց վաճառատունը, Էլեկտրական լույսերով ողողված, կներկայացներ ընդարձակ սալոն մը, ուր քանի մը շարքերով դրված կարմիր թավիշե բազկաթոռներու վրա նստած Էին երկսեռ հաճախորդներ։ Վա¬ ճառող կիները՝ սև մետաքս պարզ հագուստ հագած - այդ Էր վաճառատան պարտադրած համազգեստը, որ վաճառողուհիները պետք Է հայթայթեին իրենց ծախքով,— կերթային, կուգային, իրենց թևերը բեռնավորված խավաքարտե տուփերով։ Աշխատանքի այդ վերջին ժամին այդ երիտասարդ կիները, որոնց սև կամ խարտյաշ մազերը հարդարված Էին խնամքով, չափազանց հոգնած կթվեին, բայց անոնք պետք Էր ծածկեին իրենց հոգնությունը, և բարձր կրունկներով կոշիկներով անվերջ կերթային, կուգային սահուն գետնին վրա. այդ հոգնած