Էջ:Barpa Khachik.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանեց Մաննիկը և ուրիշ ազատ վաճառողուհի մը կանչեց դժվարահաճ հաճախորդին ծառայելու համար։ Մաննիկի շրթները ուռեցան զսպված լացեն. այգ դեպքը կարող Էր ծանր կշռել իր բախտին վրա։


Երբ Միհրանը մեկնող հաճախորդի մը թիկնաթոռը գրավեց, Մաննիկը եկավ անոր առաջ և վախվխելով ըսավ.


— Ինչո՞ ւ այստեղ եկար, եթե գիտնան, ինձ կճամփեն: — Այս երեկո չեմ կարող,— ըսավ Միհրանը, և անոր կոկորդը կսեղմվեր հուզմունքեն, տեսնելով Մաննիկի դեմքին վրա վհատության արտահայտությունը։ Անիկա՝ չոքած իր առաջ, նուրբ մատներով Միհրանի կոշիկի թելերը կքակեր և երբեմն հուսահատորեն կնայեր երիտասարդին ։ Անոր կոպերը կարմրած Էին և քիչ մը ուռած, նախորդ գիշեր մինչև լույս արցունք թափեր Էր անիկա, վերմակը քաշած գլխին, խուսափելով մորը հետ խոսքի բոնվելե, որ, անտարակույս, վեճի պիտի փոխվեր։ Միհրանը դիտեց, ոը անոր աչքերը մարեր Էին, և ոսկեգույն փուլերը, որ անոր նայվածքին ինքնահատուկ հրապույր մը կուտային, վերածվեր Էին արատներու:


— Վեւղը երեկո, ժամը վեցին, անպատճառ,—ըսավ Միհրանը և ինքը ծռեցավ՝ կոշիկին կապը կապելու համար։


Հետևյալ օրը ժամը վեցին Միհրանը կսպասեր կոշիկի վաճառատան դիմացի մայթին վրա։ Մաննիկը դուրս եկավ ուրիշ վաճառողուհիներու հետ, որոնցմե ոմանք նույնպես սպասողներ ունեին։ Միհրանը ընդառաջ եկավ Մաննիկին: Միհրանը տեսնելով, Մաննիկը ժպտեցավ մեղմ և տխուր ժպիտով մը։


— Երթա՛նք դեպի Մոնբառնաս, այնտեղ ավելի հանգիստ կըլլանք,— ըսավ Միհրանը։


— Երթանք,— ըսավ Մաննիկը զինաթափ մարդու հլությամբ։


Միհրանը չուզեց բարձրանալ Սեն֊Միշելի պողոտա որպեսզի ծանոթներու չի հանդիպին։ Անոնք երկուքով անցան Սեն֊Միշելի դիմացի մայթը և մտան Վոժիրտր փողոցը։ Ինքնաբերարաբ Միհրանը բռնեց Մաննիկի թևեն, անիկա սովորականեն ավելի կկաղար և, կարծես թե, դժվարավ կքալեր,