Էջ:Barpa Khachik.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուսնացած, «տանը մնացած» աղջկան մայր ըլլալու հանգամանքը։


Միհրանը անճրկած մնաց։ Անոր համար անհասկնալի Էին այս կարգի դժբախտությունները։ Փոքր հասակեն ան տեսեր Էր միայն այնպիսի կիներ, որոնց համար գոյություն չունեին այդ տեսակի վիրավորանքներ։


— Մի ջղագրգռվիր մորդ դեմ, բայց մի ենթարկվիր անոր,— ըսավ ան։— Դու քու կյանքդ փաստորեն անջատե անոր կյանքեն. դու երեխա չես, մայրդ կհասկնա վերջապես, որ քեզ պետք Է հանգիստ թողու:


— Հայտնի Է, որ դու չես, որ ամեն իրիկուն կհանդիպիս անոր հարցական ակնարկին։ Ան իր նայվածքով ինձ կհարցնե՝ «Որևէ նորություն չի կա՞», այսինքն՝ արդյոք իմ ճամփաս վրա չե՞մ հանդիպած որևէ պատահական փեսացուի։


Մաննիկը ակամա ժպտեցավ հեգնությամբ, և անոր նիհարած այտերուն վրա կազմվեցան անփույթ օրերու փոսիկները։ Անոր դեմքը թեթև մը գունավորվեր էր, և աչքերը փայլ էին ստացեր։ Միհրանը հետզհետե կվերագտներ նախկին Մաննիկը, և այդ իրեն կպատճառեր թե՛ հաճույք և թե՛ տեսակ մը ամոքում։


Կեսգիշերին մոտ Միհրանը ընկերացավ Մաննիկին մինչև Մոնժ փողոցը։ Տանը դռան առաջ անոնք կրկին իրարու խոստացան հաճախակի հանդիպիլ և ժամադրություն առին ուրիշ մոտավոր օրվան մը համար։

                          *
                       *     *

Բարպա Խաչիկը, իր Ժամադրության համեմատ, որոշված ժամուն բարձրացավ Պորտ դ'Իդալիի մետրոյի սանդուղներեն և այնտեղ գտավ Վահրամը՝ Հակոբի տղան, որ մեկ թևը բեռնավորված «Յումանիտեով» և «Ավանգարդով»*, թերթ կծախեր դուրս ելլող բանվորներուն։ Ելքի մյուս անկյունը կեցած էր մաքուր հագված, խարտյաշ, գռուզ մազերով ուրիշ պատանի մը, որ իր կարգին կծախեր «Աքսիոն ֆրանսեզ»**։ __________

  • Ֆրանսիական կոմերիտմիության օրգանը։
    • Ֆրանսիական ռեակցիոներների օրգանը՝ ֆաշիստական թեքումով: