տանին, բայց ձայնը խափանվեցավ հազի տագնապի մը մեջ:
Երբ մարդկանց հոսանքը անցավ, խարտյաշ պատանին վերադարձուրց լուցկիի տուփը Վահրամին և ըսավ.
— Շնորհակալություն, մոն վիյե, ա՜հ, դուք ձեր գործը վերջացուցիք։
Վահրամը ծախեր Էր իր բոլոր թերթերը։ Անիկա ուրախ դեմքով մոտեցավ Բարպային:
— Ներողություն,— ըսավ ան,— ձեզ սպասցուցի , բայց այս ժամուն այսպես Է։ Երեք անգամ գացի Պերմանանս, թերթերու նոր ծրարներ առի։ Անոնք երկուքով կհառաջանային դեպի Փարիզի դուռը։
— Ես երիտասարդ կոմունիստներու շտրքերեն եմ, — ըսավ Վահրամը եռանդով։— Դպրոցե վերադարձիս կերթամ Պերմանանս և մինչև իմ օրական պլանս չի գերակատարեմ, տուն չեմ դառնար։
Անիկա բացատրեց Բարպային, որ այդ ձևով կսատարեին կոմկուսի օրգաններու տարածման փարիզյան աշխատավոր¬ ներու մեջ։
— Անգամ մը որ կարդան,— ըսավ Վահրամը,— կհասկնան, որ այդ օրգանները իրենց հարազատ բարեկամներն են, այսպիսով կհետաքրքրվին, հետևյալ օրը ինքնաբերաբար կառնեն թերթը և, վերջապես…
— Իսկ այն մյուսը հակառակ ճակատե՞ն Է,— հարցուց Բարպան:
— Գեշ տղա չէ,— ըսավ Վահրամը,— երբեմն իրարու հետ կխոսինք, ուսանող է…Cest unfils a papa ,— ըսավ ան հեգնությամբ, հետո լրջությամբ ավելցուց.—դասակարգային պայքար է. մեր հաջողությունը իրենց մահն է, այդ մեկը շատ լավ գիտեն… և նույնիսկ գիտեն, որ մահը անխուսափելի … «Սա է պայքարը վերջին»,— ըսավ ան եռանդով։
Երբ Պորտ դ'Իդալիեն դուրս եկան, անմիջապես մխրճվցան մթության մեջ։ Անոնք կքալեին մասամբ քանդված ճամփու մը վյրայեն և հաճախ կստիպվեին մեկ կողմ կենալ, բեռնատար և մարդատար ավտոներեն զգուշանալով: Դեռ քաղա -------— Բառացի՝ հոր որդի է. այսինքն՝ բարեկեցիկ ընտանիքից է (ֆրանս.)