Էջ:Barpa Khachik.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի լույսերը մասամբ կլուսավորեին իրենց ճամփան, բայց հետզհետե մութը, գետնի ցեխը դանդաղեցուցին իրենց քայլերը։ Ուրիշ սակավաթիվ անցորդներ հայհոյություններ կմրմնջեին։


— Այստեղ ապրողները թաղապետության այդ պարոններուն համար շուներ են, մարդիկ չեն ,-ըսավ տարեց մարդ մը՝ ուղղվելով Բարպային։


Վահրամը բռնեց Բարպայի թևեն և սկսավ զգուշացնել անիկա լճացած ցեխերեն։


— Հայրս շատ գոհ պիտի ըլլա ձեզ տեսնելով,– ըսավ Վահրամը։


Բարպան անհամ բեր էր զանազան տեղեկություններ ունենալ իր վաղեմի ընկերոջ մասին, բայց փափկանկատությամբ կզգուշանար ուղղակի խոսք բանալու։ Վերջապես, անիկա հացուց.


— Դուն քեզմե մեծ եղբայր մը ունեիր, ի՞նչ եղավ։


— Այստեղ է,— ըսավ Վահրամը՝ ոստյուն մը ընելով,- մեզ հետ է, էլեկտրական տեխնիկ է. ան է, որ կպահե մեր տունը։ Հայրս, արդեն ձեզի ըսեր եմ, կաթված ունեցավ, շատ կձանձրանա անգործութենե. մայրս ալ հյուսվածք կընեք, բայց ես երբ դպրոցս ավարտեմ,— ավելցուց Վահրամը՛,– այլևս մայրս աշխատելու չստիպվիր։


— Դուն ի՞նչ կսորվիս կոր, տղա՛ս,— հարցուց Բարպան: — Ես կերթամ արհեստից և արվեստից վարժարանը, կառուցող ինժեներ պիտի ըլլամ,— ըսավ Վահրամը։ — Բայց օտարականներուն համար ատանկ գործ գտնելը դժվար է,— ըսավ Բարպան։ — Այդ է խնդիրը,— գոցեց Վահրամը, բայց անոր ձայնին մեջ ո ՛չ վհատություն կար, ո՛չ տխրություն, անիկա ավելցուց անսահման լավատեսությամբ.— կա՛մ այն է, որ մինչև իմ ավարտելս հեղափոխությունը կըլլա, և այն ատեն օտար և տեղացի աշխատավորներու մեջ խտրություն չլլար, կա՛մ այն է, որ ավարտելես հետո կաշխատիմ որպես բանվոր։


Մթության մեջ Բարպան ժպտեցավ երիտասարդին։ Անոր ուրախ և տաք ձայնը մեծ հաճույք կպատճառեր իրեն, և անոր