Էջ:Barpa Khachik.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բարպան հագավ վերարկուն, գլխարկը գրավ և սիգարեթ մը ոլորելե հետո դուրս ելավ։ Անիկա կքալեր բուլվարի վրայեն, և հոգին լի էր հակառական զգացումներով։ Դեռ ժամը չորսն էր, բայց գորշ մշուշ մը քողարկեր էր մթնոլորտը։ Ընդհանրապես, Բարպան հաճույքով կդիտեր երանգավոր գորշությանը մեջ մարդոց ազատ սիլուետները և տերեաթափ ծառերու բարակ ճյուղերու կապտորակ ցանցը, որ ժամանակին նրբությունն ուներ։ Բարպան նախ ընտելացեր և հետո սկսեր էր գնահաաել փարիզյան բնապատկերներու առանձնահատուկ գեղեցկությունը:

Աշնան և գարնան, երբ գորշ մթնոլորտին վրա իրերը կստանային մշուշային անկայունություն՝ հարաշարժ և հարափոփոխ ձևերու և ամենանուրբ երանգներու հետևանքով, Բարպան կհամակվեր տեսակ մը թախիծով, բայց անոր վրա միշտ տպավորություն կընեին լայն պողոտաներու պեբսպեկտիվները, երբ վեցհարկանի տուներու ամբարտակները կբարձրանային իրենց ժուժկալ ճարտարապետությամբ, մանավանդ, փողոցներու անկյուններեն դիտելով, և Բարպան կըմբռներ, որ այստեղ ավելի լուրջ, ավելի հիմնավոր գեղեցկություններ կային, քան ինքը կարծեր էր աոաջին օրերը, երբ տոգորված էր արևելյան երկիրներու վառ գույներով։ Ան հասկցեր էր նաև, որ իր արհեստին մեջ արևելյան էկզոտիկան չպեաք էր տիրապետեր, այլ շատ մեծ չափավորությամբ պետք էր իրագործվեր, տալու համար ձևերու որոշ ինքնուրույնություն, անակնկալ, որուն աղբյուրը նույնիոկ պետք չէր զգալի դառնար։Պետք էր մնալ հիմնականին մեջ տեղական ոճերու ճաշակին մեջ և գլխավորաբար ներշնչվեր արդիական պահանջներն։ Ուրիշ անգամներ ալ, երբ մինակ կըլլար, Բարպան անմիջապես չէր մտներ մետրո, անիկա կքաղեր մինչև երկու, երեք կայան և, փարիզյան մթնոլորտի ազդեցությունը կրելով, կմտածեր իր աշխատանքներու ձևավորման մասին։ Բայց այդ իրիկունը անիկա այնքան խռովված էր, որ չէր կրնար ամփոփվիլ։ Անիկա կջանար վերագտնել իր ուրախությունը, հիշելով պարոն Դաուլի խոսքերը, բայց կզգար, որ արհեստանոցին մեջ կրած տհաճ տպավորությունները կգերազանցեին: