Էջ:Barpa Khachik.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տուն հասնելով, անիկա ինքզինքը գտավ ավելի հանդարտ և ճաշի միջոցին հայտնեց Վիկտորյային իրեն առաջարկված կարևոր գործի մասին։ Վիկտորյան, որ անմիջապես նշմարեր էր Բարպայի հոգեկան կնճիռները, չէր կարող հասկնալ, թե ինչո՜ւ ամուսինը իրեն կհայտներ այդքան ուրախ բան մը՝ կոտրված ձևով։


— Ի՜նչ աղեկ կըլլար, որ Միհրանը երևար աս իրիկուն,— ըսավ ան։


— Բնավ մի՛ հուսար,— պատասխանեց Վիկտորյան,— շաբաթվա մեջ այսպես օրով, և արդեն ուշ է։ Բայց մտածելով, որ Բարպան ցրվելու պետք ունի, առաջարկեց.


— Կուզե՞ս վերիններուն երթանք, քիչ մը նստինք։ — Չէ՛, Վիկտորյա,—ըսավ Բարպան,—բնավ գլուխ չունիմ պարապ խոսք լսելու, օրը չէ։


Հետևյալ առտուն կանուխ Բարպան սուրճը խմեց և ճամ¬ փա ելավ՝ էլեկտրական գնացքի կայարանը երթալու համար։ Կայարանը լի էր բանվորներով: Բարպան ժամացույցին նայեցավ. ժամը յոթևկեսն էր. բանվորները մեկնած պետք է ըլլային, ան զարմացավ, բայց անմիջապես տեղեկացավ, որ Վերսալի գծին վրա արկած մը պատահեր էր, և երթևեկությունը պետք էր դադարեր մեկ ժամու չափ։


Տեսնելով Բարպայի հուզմունքը, պատահական աշխատավորներ խորհուրդ տվին անոր դիմել կայարան և վկայագիր մը առնել, որ ուշացումը հետևանք էր իրմե անկախ պատճառի։ Ամենքն ալ այդպես ըրեր էին։


— Ասիկա ֆորս֊մաժոր է,— կըսեին իրեն,— ոչ մեկ կապիկ և գործավար չի կրնար մեզ մեղադրել. հանցանքը մերը չէ, որ փոխադրության գործերու գլուխը կանգնած են ապիկար մարդիկ։


Բայց Բարպայի համար այդ չէր խնդիրը։ Երբ կմտածեր,


  • Ակնարկություն գործատիրոջ: