Էջ:Barpa Khachik.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՜նչ հեռուները կփնտրեք,— ըսեր էր ընկերներեն մեկը , — անիկա բոլշևիկ է, ֆրանսիացիներու թշնամին։


Ուրիշ մը հայտներ էր այն գաղափարը, որ այղ բոլորը հետևանք էր ստրկական քծնանքներու։ Այս ամբաստանության հիմք էր ծառայեր Բարպայի քաղաքավարությունը և ամենուն հետ մեղմ ու սիրալիր վարվելու ձգտումը։


- Քեզ ալ ուզեց իր ցանցին մեջ առնել,— կըսեին Հան րիին:


- Օ՜հ,–=– բացականչեց Հանրին,— ես այդպիսի ծուղակի մեջ ինկողը չեմ։


Օրերու և ամիսներու ընթացքին ույդ բարեկեցիկ արհեստավորներու մեջ տեղ էին գրավեր այն հակաօտարական տրամադրությունները, որոնք՝ դուրս գալով պղտոր ակունքներե,տարածվեր էին լայն հասարակության մեջ։ Բուրժուական մամուլը, երբեմն հայտնապես, երբեմն քողարկված կերպով,օտարականներով կվերագրեր թե՛ տնտեսական տագնապը, թե՛ մթերքներ ու թանկությունը և թե՛, մանավանդ, պրոլետարական շարժումները, որոնք կկոչեին «ներքին խռովություններ »:Եվ այժմ պարոն Ռաուլի աշխատավորները անտանելի կգտնեին, որ այդ օտարականներեն մեկը, որուն հետ միշտ լավ վարված էին, այդպիսի խաղ մը խաղար իրենց։


- Մենք ալ պետք է խոստովանինք, թե շատ հիմար ենք,- ըսավ մեկը՝ ծխամորճը քաշելով,— մենք երես տվինք այդ օտարականին, որ գծել անգամ չի գիտեր։ - Պա՛հ,— ըսավ Հանրին,— ֆրանսիական հյուրասիրությունը, ֆրանսիական քաղաքավարությունը դատարկ խոսքեր չեն…


Մի այն Պոլը, որ մինչ այդ լուռ էր, միջամտեց ի նպաստ Բարպային։ - Ի՞նչ եք չարացեր խեղճ մարդուն դեմ,— ըսավ ան,— ես ձեզ հետ համաձայն եմ, որ պատրոնը սխալ քայլ է առեր մեզ ամենքս անտեսելով և դիմելով օտարական աշխատավորի, բայց այստեղ ի՞նչ հանցանք ունի ինքը… Շառլը ազնիվ և տառապած մարդ է… - Այո՛, այո՛,— գոչեցին մյուսները հեգնանքով,– տիե