Էջ:Barpa Khachik.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

֊է՜հ, վերջացուցեք,– գռռացին մյուս ճամփորդները՝ սրտնեղած և անհամբեր։


Սերժանտներեն մեկը քայլ մը ևս առավ և ձեռքը դրավ Բարպայի ուսին։


-— Իջե՛ք,— ըսավ անհամբերությամբ։ Բարպան իր ամբողջ էությամբ զգաց, որ կորսված է: Անիկա զգալով ոստիկանին ձեռքը ուսին վրա, ունեցավ ճիշտ այն տպավորությունը, որ ունեցեր էր Պոլիս, պատերազմի միջոցին, երբ տեսեր էր իր տան սեմին վրա Իբրահիմը։ «Ամեն ինչ կորսնցուցի», մտածեց անիկա և այլևս հլությամբ իջավ վագոնեն։ Հազիվ թե ոտքը դրեր էր գետին, տրամվայը մեկնեցավ ուրախ հնչյուններով. ետևեն կհասներ հաջորդը։


Մայթին վրա պահ մը Բարպան և սերժանտները կանգ առին։ Սերժանտներեն մեկը իր բլոկնոտին վրա կգրեր, ձևակերպելով միջադեպին բնույթը։


— Ըմբոստություն,— կմրմնջեր ան,— հանրային պաշտոնյայի դեմ, պաշտոնը կիրառած միջոցին։


Բայց այլևս ամեն ինչ անտարբեր էր Բարպային համար։ Անոր աչքերը ակամա կընդունեին սովորական պատկերներ, կին մը՝ զամբյուղ մը թևեն կախ, մտավ հացագործի խանութը. դպրոցական երեխաներ խումբով կքալեին դիմացի մայթին վրա՝ իրար հարվածելով իրենց պայուսակներով. մարդ մը մայթին եզերքեն կերթար՝ բեռցած ձեռնասայլ մը քշելով, աղջնակ մը անցավ իրենց առաջքեն՝ վազելով և խելահեղորեն լալով.ետևեն երևցավ գլխաբաց, շիկահեր կին մը, որ սպառնալիքներ կըներ աղջնակի հասցեին։


— Երթա՚նք,— ըսավ սերժանտներեն մեկը։ Բարպան չի հարցուց նույնիսկ, թե ո՞ւր պիտի երթան: Անիկա կքալեր երկու սերժանտներու մեջտեղ, ինչպես հանցավոր. բայց սերժանտները, խնայելով Բարպայի արտաքին երևույթին և զգալով անոր համակերպության անկեղծությունը, քիչ մը հեռուեն կհետևեին անոր, որպեսզի անցորդները չի նկատեն, որ կառաջնորդեն այդ պարոնը ոստիկանատուն:


Անոնք կանգ առին Ազգային ճանապարհի վրա երկհարկանի, կեղտոտ ֆասադով շենքի մը առաջ, որուն դռան վերևը կախված Էր գունաթափ եռագույն դրոշակ մը, կարծես՝ առանց