Էջ:Barpa Khachik.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Իհարկե պիտի աշխատիմ, հապա ի՞նչ պիտի ընեմ. ես ո՛չ առևտրական եմ, ո՛չ գող-ավազակ… Ինչո՞վ պիտի ապրիմ, եթե չաշխատիմ։ Աշխատանքը մարդուս բնական իրավունքն է։


Այս խոսքերուն վրա ոստիկանապետը զինաթափ եղավ, իսկ պաշտոնյան ջղագրգռված վերցուց Բարպային ինքնության թուղթը և ետևի էջերուն վրա տպված օտարականներու վերաբերյալ օրենքները ցույց տալով՝ ըսավ.


— Դուք կարդալ գիտե՞ք։ - Այո՛: — Կհասկնա՞ք ձեր կարդացածը։ -Այո՛: - Որո՞ւ համար տպված են այս օրենքները, շուներո՞ ւ համար։


— Դուք կարող եք,— ըսավ Բարպան զուսպ զայրույթով, — ինձ համար նշանակել տուգանքի բարձրագույն չափը,

բայց իրավունք չունիք ինձ վիրավորական խոսք ընելու,

պարո՛ն,— ըսավ ան սաստելով,— դուք ձեր պաշտոնի սահմանեն դուրս կուգաք…


Պաշտոնյան կատաղության գերագրգռության հասավ. անիկա ուզեց խոսիլ, բայց փրփրոտ շրթները հազիվ թե կակազեցին. - Դո՚ւք, դո՛ւք… օտարականնե՞րդ եք որ մեզ… մեզ… ֆրանսիացիներուս…պիտի սորվեցնեք կարգ ու կանոնը… օրենքը…


— Արդարությո՛ւնը, կատարելապե՛ս,– ըսավ Բարպան։ — Մե՜զ… մե՜զ… ֆրանսիացիներս՞ւս…— կճչար պաշտոնյան…


- Այն արդարությունը, որ մենք սորված ենք մեծ ֆրանսիացիներեն, որուն զգացումը մենք պահեր ենք, իսկ դուք մոռցեր եք կատարելապես, – պնդեց Բարպան և գլուխը շարժեց սրտմտությունով։


Անիկա դժգուներ էր մինչև շրթունքները և ասեղի հար¬ վածներ կզգար իր ամբողջ մարմնին վրա. տարտամորեն սիրտն ալ կխառնվեր, և աչքերը երբեմն կմթնային, բայց անիկա այլևս սլացեր էր, և ոչ ոք կարող էր արգելք ըլլալ իրեն։