Էջ:Barpa Khachik.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանը վազելով հասեր էր յունիտեր սենդիքայի Պերմանանսը, Դրանժ-օ֊Բել փողոցը, ուր և հանդիպեցավ Բարպային։


— Բարպա՛,— ըսավ ան մորեղբորը,— դուն վաղը Մըդոն մնացի, տեղեդ մի շարժիր, քոլ կացությունդ փափուկ է, եթե ցույցի միջոցին ձեռք անցնիս, այս անգամ բան մը չենք կրնար ընել։


Յորկին հաջողեր էր, զանազան ազդեցություններ շարժման մեջ դնելով, ետ վերադարձնել տալ Բարպայի ինքնության թուղթը։ Այսուամենայնիվ, Բարպայի խնդիրը ոստիկանատան կողմե հաղորդվեր էր պրեֆեկտուրային։ Օտարականներու բաժնի պետը, որուն կնոջը նախապես նվեր մը ուղարկեր էր Բարպան՝ ռադիկալ պատգամավորի մը տված խորհրդին համաձայն, հրավիրեր էր Բարպան իր գրասենյակը և այնտեղ խիստ հանդիմանելե հետո երկաթագործը, ըսեր էր, որ ինքը հայերը կսիրե, անիկա շատ հայ գոհարավաճառներ կճանչնար, և ներողամիտ կըլլա Խաչիկի նկատմամբ, պայմանով, որ նոր ապօրինություններ չի գործե։


Բարպան, կետ առ կետ հետևելով Յորկիի և Միհրանի պատվիրաններուն, այդ տեսակցության միջոցին ջանացեր էր իր պաղարյունությունը պահել։


Բարպան՝ գործեն զրկվելով, արդեն ենթարկվեր էր տեսակ մը մռայլ համակերպության։ Միջադեպին երեկոյին իսկ, ուշ ատեն, մութին, գացեր էր Հանրիի տունը, հայտներ իրեն պատահածը և խնդրեր էր Հանրիեն, որ հաղորդեր պարոն Ռաուլին, թե այդ հանգամանքներու մեջ չէր կարող այլևս գործատեղին երթալ։


Հանրին և կինը կարեկցական խոսքեր ըրեր էին Բարպային, որոնց կեղծիքը շատ լավ զդացեր էր։ Բայց Բարպան ներքնապես կհուսար, որ պարոն Ռաուլը միջոց մը կգտներ իրեն համար աշխատանքի իրավունք ձեռք բերելու։ Բայց օրերը և շաբաթները անցեր էին, և որևէ լուր չէր ստացեր այղ կողմեն։ Մարտ ամսվան վերջին պարոն Ռաուլը ուղարկեր էր Բարպայի առնելիքը և մեկ ամսվան ավելի աշխատավարձ, հիմնվելով Բարպայի վերջին ամիսներուն ստա