Էջ:Barpa Khachik.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցած միջին աշխատավարձի վրա, և այլևս Բարպայի կապերը խզվեր էին արհեստանոցեն։


Հանրին, որ այդ գումարը հանձներ էր Բարպային փոխան ստացականի, ըսեր էր, որ իրենց գործատերը, պետը է խոստովանիլ, բացառիկ ազնվությամբ մարդ էր, քանի որ օրենքով, ներկա հանգամանքներու մեջ, որևէ բան պարտական չէր Խաչիկին։


Բայց Բարպան վերին աստիճանի վիրավորվեր էր պարոն Ռաուլի այդ «կոռեկտ» վարմունքեն։ Ամեն անգամ, որ Բարպան կհիշեր տրամվայի միջադեպի մանրամասնությունները, կարծես կխարազանվեր, և այդ միջադեպի հարակից խնդիրներոա մեջ ամենից շատ զայրույթ և դառնություն պատճառողը պարոն Ռաուլի ցուրտ կոռեկտության հիշողությունն էր։


Բարպան հաճախ կհիշեր նաև միջադեպի երեկոյին մանրամասնությունները: Այդ նույն երեկոյին Միհրանև և Յորկիի հետ վերադարձեր էր տուն։ Վիկտորյան նախ ուրախացեր էր, տեսնելով իր բոլոր սիրելիները միացած։


- Աս ի՜նչ աղվոր հով փչեց աս իրիկուն,— ըսավ ան և անցավ վառարանին առաջ՝ կրեպներ պատրաստելու համար, որ Յորկիին սիրած խմորեղենն էր։


- Թո՛ղ, ցացա՛, պետք չէ՛,— ըսավ Յորկին։ - Ինչո՞ւ յավրում,— բողոքեց Վիկտորյան,— խմորը արդեն պատրաստ է, հույս ունեի, որ վաղը իրիկուն ձեղմե մեկնումեկը կուգա, ինձի տույ եղավ։

Երիտասարդները նշան ըրին Բարպային և անցան սենյակ՝ կացության վրա խորհրդակցելոլ համար։ Իրենց այնպես կթվեր, որ իրենց առնելիք քայլերուն մեջ ամենատաժանելին Վիկտորյան լուսաբանելն էր։ Խեղճ կինը այնքա՜ն ուրախ էր, և անոր լալընները այնքա՜ն ցնծուն կհնչեին խոհանոցին հախճապակյա գետնին վրա, որ ամեն մեկը խղճահարություն կունենար անոր ուրախությունը պղտորեր՝։


Բայց երբ սեղանը պատրաստվեցավ, և ամենքն ալ անցան իրենց տեղերը, Վիկտորյան հասկցավ, որ բան մը կա, և դող ելավ։ Այն ատեն Միհրանը պատմեց պատահածը։


- Եղածը թող ատ ըլլա՜,- ըսավ Վիկտորյան՝ թաց աչ