Էջ:Barpa Khachik.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կասի և առհասարակ Խորհրդային Միության վիճակով և անոր սպառնացող վտանգներով։ Անոր մռայլ դեմքին վրա հավատավոր ժպիտը կերևար, երբ կլսեր մանրամասնություններ պրոլետարական դիկտատուրայի կատարած մեծ գործերու մասին։ Ուշադրությամբ, ջանասեր աշակերտի պես կկարդար Միհրանի տված դիրքերը և հաճախ կերթար կմասնակցեր բանվորական միտինգներու և ցույցերու։


Ապրիլի երեսունի իրիկունը, ուրեմն, երբ Միհրանը Բար¬ պային խորհուրդ տվավ մնալ Մըդոն, ան ոչինչ չըսավ, բայց արդեն վաղուց մտադրած էր մասնակցիլ Մայիսի մեկի ցույցերուն։

                          *
                       *     *

Մայիսի մեկի նախորդ իրիկվանից ոստիկանությունը մեծ պատրաստություններ էր տեսեր բանվորական ցույցերը խափանելու համար։ Օբսերվատուարի պարտեզներեն անցնելով Բսւլվար Մոնպառնաս, Բարպա Խաչիկը տեսավ, որ զինվորներ խումբ-խումր կեցած էին, իրենց սվինավոր հրացաններով խուրձեր կազմած։ Անցած ամբողջ ճանապարհին՛ վրա Բարպան տպավորությունը ունեցավ հետևյալ օրվան համար պատրաստվող կռիվներուն։ «Եթե կառավարությունը բանակը ոտքի հաներ է,– մտածեց անիկա,— ուրեմն կացությունը շատ լուրջ է»։


Անցորդներեն ոմանք կդիտեին այդ երևույթները զարմացումով և հետաքրքրությամբ, բայց մեծ մասով մարդիկ անտարբեր էին և արագորեն կդիմեին սրճարանները և զանազան զվարճության վայրերը, ինչպես եթե այդ բոլորը որևէ առնչություն չունենար իրենց հետ։


Հետևյալ առավոտուն այգը դեռ նոր բացված էր, երբ Բարպան նետվեցավ իր անկողնեն դուրս։ Անիկա ծորակին առաջ պաղ, առատ ջուրով կլվացվեր, երբ Վիկտորյան հասավ։

— Գործ չունիս, բան չունիս,— ըսավ անիկա,— ասանկ օրով տունեդ դուրս մ՚ելլար։


նախորդ իրիկունը վերի հարկի դրացին տարօրինակ լու