Էջ:Barpa Khachik.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեր բերեր էր քաղաքեն. «Խռովություն պիտի ըլլա եղեր», ըսեր էր ան կնոջը, որը այդ լուրը հաղորդեր էր Վիկտորյային։


֊ Ո՞վ ըսավ, թե գործ չունիմ,- առարկեց Բարպան։


Անիկա չուզեց նույնիսկ կաֆեն խմել, վախնալով, որ ուշ կմնա։ Պերմանանսի մեջ լսեր էր, որ երկաթգծի աշխատավորները պիտի աշխատեին առավոտուն կանուխ մեկ-երկու ժամ, որպեսզի շրջակայքի աշխատավորները կարենան փոխադրվիլ Փարիզ, իրենց հավաքման վայրերը։


Օրը պայծառ էր և քաղցր։ Դեռ արևը չէր բարձրացեր հորիզոնին վրա, և անոր ճաճանչները՝ մաղվելով տուներու և ծառերու մեջերեն, հառաջ կբերեին մեղմ ջերմություն մը, որուն մեջ դեռ զգալի էր գիշերվան հաղթահարված զովությունը։ Պարտեզներեն, պատշգամներեն և հեռավոր այգիներեն կուգային շահպրակի և վարդի թարմ բուրումներ։ Երբ Բարպան հասավ երկաթուղիի կայարանի ճամփան, որ եզերված էր այծտերևիկներու կենդանի ցանկապատով, ուզեց պահ մը կանգ առնել, բայց անմիջապես տեսավ էլեկտրական գնացքը, որ կմոտենար կայարանին։ Անիկա թայլերը արագացուց, բարձրացավ կայարանի սանդուղներեն, դուրս եկավ սպասման սրահեն և նետվեցավ դիմացի վագոնին մեջ, որուն դռները անմիջապես փակվեցան, և գնացքը ճամփա ելավ։


Բարպան իջավ Ալմայի կայարանը և դուրս գալով, մայիսմեկյան առավոտը տեսավ խաղաղ, անդորր, տոգորված ոսկեգույն լույսով։ Մյուգե* ծախող աղջիկներ իրենց փոքրիկ կողովներով խուժեցին կայարանեն դուրս եկող անցորդներուն վրա։ Բարպան երեք ֆրանկի փոխարեն ստացավ հազիվ թե տասը մյուգե պարունակող և առատ տերևներով շրջապատված փնջիկ մը և հառաջացավ դիմացի պողոտային վրա։


Անիկա կքալեր դանդաղությամբ, վայելելով առավոտյան մեղմությունը։ Հանկարծ նա զգաց, որ անսովոր կերպով փողոցները լուռ էին։ Պողոտայի ասֆալտած գետինը, մեջտեղը մի քիչ բարձր, կտարածվեր մինչև ուրիշ պողոտայի մը խա– __________

  • ճերմակ, բուրումնավետ փոքր ծաղիկ, որ համարվում է բախտ

բերող: