Էջ:Barpa Khachik.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տան առաջ խռնված բանվորները պահանջեր Էին Մարսել կաշենը, որը երևցեր և բոցաշունչ ճառ մը խոսեր Էր։ Բայց ոստիկանական ջոկատներ ուզեր Էին ցրվել բազմությունը, և բախում հառաջ եկեր Էր։ Հանրապետական ձիավոր պահակազորքը միջամտեր Էր, բայց ցուցարարները, որոնց թիվը կստվարանար ամեն րոպե, դիմագրեր Էին։ Իսկ ինչ որ քաջալերական Էր, այն Էր, որ զինվորները մերժեր Էին հնազանդիլ իրենց սպաներուն, նույնիսկ օդին մեջ կրակելու համար։


— Մերոնք մայթին տերն են,— կըսեր երիտասարդ մը, որուն թևնոցները պատռվեր Էին, և փողկապը ու գլխարկը անհետացեր Էին։— Պայքարը, մեր իսկ կամքով, շարունակեցավ, տեղափոխեցինք խմբագրութենեն հեռու, դեպի կայարանները, ուր անմիջապես օգնական ուժեր կստանանք շրջանակներեն նոր հասնող բանվորներով։


Բարպան՝ ամբողջ Էությունով սարսռալով, կլսեր այս լուրերը։ Անիկա լսեց նաև, որ Մոնրուժի, Օբերվիլիեի, Բելվիլի և այլ կետերու վրա նույնպիսի բախումներ տեղի ունեցեր Էին, իսկ Մեծ բուլվարներու վրա՝ մասնակի դեպքեր։ Այժմ փոքրիկ խումբեր անջատվեր Էին ցուցարարներեն և, հակառակ ոստիկանական ցանցին, կհետազոտեին քաղաքի մասերը՝ տեղյակ ըլլալու համար։


— Ընկերնե՛ր, մենք ենք մայթին տերը,— ըսավ դարձյալ ուրիշ մը, և սրճարանին մեջ, քիչ բացառությամբ, ամենքը ծափահարեցին և սկսան գոչել.


— Ուռա՜… Կեցցե՛ Փարիզի պրոլետարիատը, կեցցե Փարիզի հեղափոխական ազգաբնակչությունը։


Աղմուկի, թոհուբոհի մեջ Բարպան լսեց, որ Լատինական թաղի աշխատավորությունը և հեղափոխական ուսանողները պիտի հավաքվին ժամը հինգին Պյուլյե՝ միտինգի մը համար։


— Պիտի խոսին Կաշենը, Բարբյուսը, Վայան– Կուտյոլրիեն,— գոռաց մեկը։


— Ամենքս՛ Պյուլյե, ժամը հինգին,— պատասխանեցին ամեն կողմերե։


Սրճարանին տերը անխոս կանգնած Էր գանձարկղին քով,