Էջ:Barpa Khachik.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կբարձրանար մայթը, արագությամբ կհառաջանար և կրկին կմտներ շարքերուն մեջ: Պողոտայի երկուկողմերեն անցորդները երբեմն զվարճանալով, երբեմն հետաքրքրված, երբեմն ալ ահաբեկած, կգիտեին ցուցարարները և ապշած կնայեին Բարպային, երբ մայթը բարձրանալով կմտներ անցորդներուն շարքերուն մեջ։ Անոր վերարկուին և բաճկոնին կոճակները փրթեր Էին և մեկ գրպանը կախվեր Էր. փողկապը դարձեր Էր դեպի ծոծրակը և գլխարկը խորդուբորդ դարձեր Էր։ Բայց անիկա անփույթ կքալեր՝ երբեմն կուրծքը բաց, երբեմն վերարկուին առաջամասերը ձեռքերովը հավաքած կուրծքին և փորին վրա և չի մտածելով երբեք իր վարմունքի հետևանքներուն վրա։


Բարպան, ուրեմն, կրկին բարձրացեր Էր մայթը և արագորեն կհառաջանար, երբ ցուցարարներու երթը կանգ առավ։ Բարպան ալ կանգ առավ և ականջ դրավ։ Այնպես թվեցավ իրեն, որ անմիջապես պիտի լսե հրազենի ձայն, մանավանդ որ այդ միջոցին քանի մը երիտասարդներ, հակառակ ուղղությամբ վազելով, կհրահանգեին…


- Ոչ մեկ անխոհեմություն, պահեցե՛ք ձեր հանդարտությունը, կարող են կրակել…


- Կարող են կրակել… կարող են կրակել…— կմրմնջեին ամեն կողմերե,- կարող են կրակել…


Բայց Բարպան դեո հեռուեն կլսեր «Ինտերնացիոնալը», որ, անշուշտ, ուրիշ ցուցարարներու սյուներ կերգեին, և հետո, քաղաքի մյուս կողմեն, հեռավոր փողոցներեն դարձյալ «Ինտերնացիոնալի» արձագանքները, որոնք կընդհատվեին, բայց և անմիջապես կվերսկսեին:


Քանի մը վայրկյան տևող այս դադարեն հետո ցուցարարները կրկին որոտացին «Ինտերնացիոնալը» և առաջացան, բայց ճիշտ այդ միջոցին տարօրինակ բան մը պատահեցավ։ Բարպան ո՛չ ժամանակ ունեցավ, ո՛չ հնարավորություն հասկնալու, թե ինչ եղավ, անիկա գլխին ստացավ մահակի ուժեղ հարված մը, և աչքերը մթնեցան։ Երբ ինքզինքին եկավ, անիկա գետինն Էր, և ոստիկանի մը մույկին ներբանը կսպառնար դեմքին: Բարպան մեկ աչքը միայն կրնար բանալ, որովհետև մյուսը ծածկված Էր մածուցիկ նյութով մը, և ճա

Բարպա Խւաչիկ