Էջ:Barpa Khachik.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Լիզե՛թ, ըսավ երիտասարդը անոր,– բաց շրթունքը։ Բարպան նախ ումպ-ումպ և հետո անհագությամբ խմեց տաք գրոգը։ Անիկա գրեթե անմիջապես կազդուրվեցավ, և երբ գլուխը կրկին դրին բարձին, արցունքի տաք կաթիլ մը ժայթքեց Բարպայի բաց աչքեն։


— ինչպե՞ս կզգաք ձեզ, հայրի՛կ,— ըսավ շիկահեր աղջիկը և ուզեց բազուկը քննել, բայց Բարպան ցավի մռնչյուն մը արձակեց։


Կարծես արձագանք տալու համար, ուրիշ խուլ մռնչյուն մը լավեցավ հարևան սեղանե մը։


Երիտասարդը և աղջիկը վազեցին այն կողմ։ Բարպային այնպես կթվեր, որ անդիմադրելի փափագ ունի քնելու, բայց միևնույն ատեն կուզեր գիտնալ, թե ո՞ւր Է, ո՞վ են այդ մարդիկը։ Անոր գիտակցությունը մերթ կպայծառանար, մերթ կշիջեր։ Կարծես թե կմրափեր և երազի մեջ Էր, բայց հիշողության բեկորներու, մղձավանջային տեսիլքներու հետ զուգահեռաբար ան կտեսներ, թե ինչ կկատարվի իր շուրջը։


Բարպան կգտնվեր Մոնմարտր փողոցի սրճարաններեն մեկուն ետևի սրահը, ուր փոխադրեր Էին նաև ուրիշ վիրավորվածներ և խոշտանգվածներ։


Ցույցին մասնակցող սենգիքաները, ֆրանսիական կոմկուսը, երիտասարդ կոմունիստներու կազմակերպությունը, նախատեսելով բախումներ, առաջուց բոլոր թաղերու մեջ կազմակերպեր Էին կետեր, ուր պետք Է առաջին օգնությունը ընեին վնասված ընկերներուն։ Հեղափոխական ուսանողներին կազմակերպությունը կաջակցեր այդ գործին, և այն երիտասարդը, Ռոժե Գամբերը, որ գրոգը ավեր Էր Բարպային , բժշկական համալսարանի ուսանող Էր։


Կազմակերպիչները այդ սրճարանի ետևի սրահը կուտակեր Էին առաջուց անմիջական խնամքի համար հարկ եղածը։ Այս նույն սրճարանին մեջ Էր, որ թաղին բջիջները իրենց ժողովները կընեին, և վայրը բոլորովին ապահով Էր։


Բարպան աստիճանաբար կվերագտներ իր ամբողջական գիտակցությունը։ Կողքի սրահեն կլսվեր շփոթ ժխոր մը, բայց ամեն անգամ, որ միջնորմի դուռը կբացվեր, այդ ժխորին մեջ ան կորոշեր ձայներ, աղմուկներ, գարսոնի կան