Էջ:Barpa Khachik.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
                     *    *

Նախորգ գիշերը Յորկին գրեթե մինչև առավոտ զբաղած էր։ Անիկա ոչ միայն Իսսի-լե-Մուլինոյի ավտոյի և զինագործական յուզիններու օտարական բանվորներդու կազմակերպչական գործերով բեռնավորված Էր, այլև հսկեր Էր նշանաբաններու խմբագրության և գործադրության վրա՝ կեսփախստական միջոցներու դիմելով, որովհետև գիտեր, որ ոստիկանության աչքը իր վրա Էր, և որևէ պատրվակ բավական էր ձերբակալության համար:


Յորկին իր այս կասկածի մասին հայտներ էր Միհրանին, բայց այս վերջին օրերը երկուքն ալ այնքան զբաղած էին, որ մտադրեր էին լուրջ կերպով մտածել և որոշ զգուշական միջոցներ ձեռք առնել Մայիսի մեի ցույցերեն հետո։


Առավոտյան ժամը յոթին, սպառած հոգնութենե, բայց գոհ, որ հիմնականին մեջ իր վրա դրված պարտականությունները լավ կատարած էր, Յորկին ուզզվեցավ Ժան Ժորեսի ավընյուն, որու վրա բացվող կողմնակի փողոցի մը խորքը՝ կոմունիստ իտալացիներու պատկանող տպարանի մը մեջ, կտպագրվեին Մայիսի մեկին նվիրված թռուցիկներ:


Տպարանը կիսով չափ նկուղ Էր։ Անիկա իր լույսը կստանար բակի վրա նայող և ձեղունին մոտ բացվող պատուհաններե։ Այդ խոնավ և մթին սրահին մեջ, ուր աշխատանքի ժամանակ միշտ Էլեկտրական լույսերը կվառեին, կգտնվեին երկու տպագրական հին ձևի մեքենաներ և գրաշարեերու արկղները, որոնք շարված Էին բակի կողմի պատի երկայնքին: Խմբագրության համար առանձին տեղ չի կար, և այդ պատճառով սրահին մեկ անկյունը ապակեպատ խցիկ մը կազմեր Էին, ուր փոքրիկ սեղան մը կար և ուր երկու հոգիե ավելի մարդ չէր կարող մնալ։ Այդ տպարանին մեջ կտպվեր իտալացի աշխատավարներու հակաֆաշիստական օրգանը, և այդ կիսանկուղը դարձեր էր ոչ միայն իտալացի, այլև իսպանացի և այլ օտարական կոմունիստներու և համակրողներու ժամադրավայրը:


Երբ Յորկին մտավ տպարան, գրաշարները դեռ կաշխատեին, և մեքենաները անընդհատ, իրենց երթևեկող ռիթմով