Էջ:Barpa Khachik.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անզգուշաբար կմերկացնեն թշնամիի առաջ մեր տակտիկան, երբեմն ալ՝ մեր կողերը։ Ինչ կվերաբերի Բարունակի պրովոկացիոն ակնարկին, այդ հարցը վեճի առարկա իսկ չի կթնար ըլլաը կոմունիստ ընկերներու հետ։ Բարունա՛կ,– ըսավ Միհրանը իւոժոռելով,— գուն կարդացե՜ր ես դաշնակցականներու թերթերը:


— Իհարկե կարդացեր եմ,— մրթմրթաց Բարունակը։ — եթե կարդացեր ես, ուրեմն պիտի հասկնայիր, որ մեր դասակարգային թշնամիները ոչ թե խոհեմություն կքարոզեն մեր բանվորներուն, այլ ստրկական հպատակություն, իմպերիալիսաական բուրժուազիայի կառավարության և ոստիկանության։ Մենք հայ ըլլալու հանգամանքով բացառություն չենք կարող կազմել, ինչպես կթելադրեին այդ պարոնները: Մենք ալ բաժնված ենք դասակարգերու, և հայազգի բանվոր դասակարգը մտնում Է՝ լիուլի իրավունքներով և ամբողջական պարտավորություններով, միջազգային բանվոր դասակարգին մեջ։ Իմ տված զգուշության խորհուրդները կբխեին ֆրանսական կոմկուսի աչալրջութենեն և իր շարքերը իզուր վտանգի չենթարկելու մտահոգութենեն ։


Բուռն ծափահարություններ պատասխանեցին Միհրանի վերջին խոսքերուն։ Շատեր բոլորվեցան անոր շուրջը և այդպես խումբով դուրս ելան։ Ժամանակը անցած Էր, այլևս ո՛չ մետրո կար, ո՛չ տրամվայ։ Միհրանը սաստիկ հոգնած Էր և կմտադրեր երթալ Մարիայի սենյակը, հետևելով Յորկիի խորհուրդին, որովհետև շարաթե մը ի վեր կանխակալ ձերբակալություններ տեղի կունենային։


Ընկերները ուզեցին տաքսի մը կանգնեցնել Միհրանին համար, բայց ան մերժեց։ Հասնելով Պիկալի հրապարակը, հրաժեշտ առավ իր ընկերներեն, որոնց թիվը նոսրացեր Էր արդեն, և ուժերը ամփոփելով, սկսավ քալել արագությամբ։ Այդ միջոցին Բարունակը, որ մեկուսի կհետևեր խումբին, Միհրանը մինակ տեսնելով, մոտեցավ անոր։


— Այդ դարձյալ գո՞ւն ես, Բարունա՛կ,— ըսավ Միհրանը։


— Ընկ՛ր Միհրան, դուք ինձ սխալ հասկցաք,— ըսավ Բարունակը և սկսավ մանվածապատ խոսքերով չքմեղաց