Էջ:Barpa Khachik.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նել ինքզինքը։ Միհրանը համբերությամբ կլսեր երիտասարդին խոսքերը, բայց ինչքա՞ն ավելի կընտրեր մինակը քալել և մտածել իր վաղվա ընելիքներու մասին։ Ճարը չի կար, գիտեր, որ Բարունակը իր թաղը կբնակեր և պետք էր անոր շատախոսությունը կրել։


Վերջիվերջո, սակայն, անոնք մտան վիճաբանության մեջ: Բարունակը կլսեր Միհրանին խոսքերը առերևույթ համակերպությամբ և հետո կառարկեր։ Այսպես հասան Սեն- Ժերմեն և պահ մը լուռ քալեցին։ Անոնք բարձրացան Սեն– Միշելը, որը լի էր ոստիկաններով և մայթերուն եզերքները բանակած զինվորներով։ Վիճաբանությունը վերսկսեր էր իրենց մեջ և տևեց մինչև Կամբայն պրեմիեր փողոցը, ուր կբնակեր այդ միշոցին Մարիան, առանձին սենյակի մը մեջ։ Երկուքն ալ կանգ առին տանը փակ դռան առաջ։


— է՛հ, ցտեսություն,– ըսավ Միհրանը և ուզեց դռանը զանգը տալ:


Բարունակը անտարբեր երևույթ մը առավ և ըսավ.


— Ես ալ այստեղ կբնակիմ երկու օրե ի վեր:


— Ա՜հ, չէի գիտեր,– ըսավ Միհրանը,- շաբաթ մը կա, որ տուն չեմ եկեր։


— Մարիան ինձ հյուրընկալեց, իհարկե, ընկերաբար ըսավ Բարունակը։


— Ինչպե՞ս թե քեզ հյուրընկալեց,— հարցուց Միհրանը խոժոռելով։


— Ինձ իմ սենյակես դուրս ըրին, վարձքս չէի վճարեր,— ըսավ Բարունակը, հայտնապես զվարճանալով, որ փող չուներ։– Մարիան ինձ ըսավ, որ գիշերը անցընեմ դիվանին վրա… ես ալ չմերմեցի… մերժելը կնշանակեր տուրք տալ բուրժուական նախապաշարումներու։


— Լա՛վ,— ըսավ Միհրանը կտրուկ շեշտով,— գացե՛ք, ես կերթամ որևէ սրճարան։ Մոնբառնասի սրճարանները մինչև լույս թաց կմնան։


— Բայց ինչո՞ւ,— կըսեր Բարունակը՝ կառչելով Միհրանին,- արդյոք ձեզ տհաճությո՞ւն կպատճառե այդ բանը… եթե գիտնայի, չէի ընդուներ, չէ՞ որ մենք կոմունիստներս…