Էջ:Barpa Khachik.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանը ցնցվեցավ և պատասխանեց. — Բան չունիմ, քնատ եմ, մինչև առավոտ թափառեր եմ,— և բռնազբոսիկ ժպիտ մը երևցավ անոր դեմքին վրա։


Այդ միջոցին Միհրանը կանչեցին ստիպողաբար։


— Ժամը վեցին Բյուլյեի մեջ միտինգ կա,— ըսավ Միհրանը, — եթե կուզես..՝ Բայց չէ՛,— ըսավ ան,— կարող է պատահիլ, որ բախում ունենանք ոստիկանության հետ, ոտքի տակ կերթաս։


— Միհրա՛ն, ինչո՞ւ ոտքի տակ երթամ, չոճուխ չեմ,– ըսավ Մաննիկը,— անպատճառ կուգամ։


Միհրանը դժգոհ չէր, որ Մաննիկը կուզեր գալ. պայքարի օր էր, և անիկա պետք ուներ իր բոլոր կորովին։ Անիկա լարեր էր իր ուժերը՝ հաղթահարելու համար այն ներքին տարտամ և անախորժ զգացումները, որոնք սկիզբ առեր էին նախորդ իրիկունը Մարիայի տան դռան առաջ։ Միհրանը կզգար, որ անոնք վերջնականապես տեղի չէին տված և պատրաստ էին խուժելու իր վրա առաջին առիթին։ Մաննիկի տեսքը միայն, կարծես թե, Միհրանին հոգին մաքրեր էր. անիկա պայծառացեք և տեսակ մը հանգիստ զգացեր էր Մաննիկի ներկայության։


— Լա՛վ, ուրեմն, Մաննի՛կ,— ըսավ ան,– մենք իրարու կհանդիպինք Կլոզըրի-դե-Լիլայի մեջ, սրճարանին ներսը կամ դուրսը, և միասին կերթանք։ Ես կողմնակի մուտքեն մտնելու համար քարտ կունենամ։


Մաննիկը դուրս ելավ Պերմանանսեն գոհունակ դեմքով։ Անիկա չի գտավ ո՛չ էտիենը և ոչ ալ Իվոնը, բայց մտադրեց տուն չերթալ։ Նախ բավական երկար դեգերեցավ Օբսերվատուարի պարտեզներուն մեջ, Լուքսեմբուրգի պարտեզը փակ էր, և հետո որոշեց թերթեր և պարբերականներ առնել և օրը անցընել Կլոզըրիի մեջ։


«Այսպիսով, վստահ եմ, որ ժամադրությանս կգտնվիմտ», մտածեց անիկա։


Մաննիկը Միհրանի հետ հանդիպում են պահեր էր տեսակ մը գողտր զգացում, որովհետև նշմարեր էր անոր վե