Էջ:Barpa Khachik.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


շագանակագույն ձիեր ու բարձր կուրծքերը, գոռոզ գլուխները՝ կարճ կտրված բաշերով։


Մարդ մը կըսեր Միհրանին, թե չէր հասկնար, ինչո՞ւ կառավարությունը այսպիսի միջոցներ ձեռք կառներ խաղաղ ազգաբնակչության դեմ, երբ իրենց ետևեն սուր ձայն մը ճչաց.


— Քաղաքացինե՛ր, զգո՛ւյշ, պիտի կրակեն։ — Ինչպե՞ս թե պիտի կրակեն,– ըսավ Միհրանը՝ ընդոստ ետև դառնալով,— ո՞վ պիտի կրակե։


— Ձիավորները… պիտի կրակեն… կպատրաստվին։


Միհրանը անգամ մըն ալ դարձավ դեպի ձիավորները. անոնք միշտ անշարժ և անայլայլ կեցած էին իրենց տեղին վյրա, ինչպես արույրե արձաններ։


Պրովոկատորը սողոսկեր էր առաջ։ Միհրանը ուզեց այդ մարդու օձիքեն բռնել և մերկացնել անոր չար դիտավորությունը, բայց անհնարին եղավ առաջ անցնիլ: Միհրանը կսեր իր շուրջը եղողներուն.


— Ուշադրություն մի՛ ընեք, այդպիսի թիփերը դիտմամբ այդ կարգի խոսքեր կնետեն, որ խուճապ առաջ բերեն, կամ անխոհեմ ու ջղային մեկը հավատալով՝ ինքն ալ կրակե…Է՜հ, այն ատեն… պարզ է, որ…


Այս միջադեպը անհանգիստ ըրավ Միհրանը, անիկա կզգար, որ մթնոլորտը կէլեկտրականանար։


— Կուզե՞ս, Մ աննի՛կ,– ըսավ ան,— դուն դուրս եկուր շարքեն, կամաց մը գնա, քանի դեռ կարելի է։


Հերթի վերի ծայրեն սկսան «Երիտասարդ պահակագունդը» երգել։ Ուսանողներ էին, որոնք՝ սպասելեն ձանձրանալով, կերգեին, հետզհետե ձայները բարձրացնելով։


Մայթի եզերքը կանգնած ոստիկանները անայլայլ մը֊ նացին։


Երբ երգը վերջացավ, Միհրանը լսեց, որ շատերը կգանգատեին։


— Ինչո՞ւ, չենք հասկնար… եթե այլևս սրահին մեջ տեղ չի կա, մեզ իմացնեն, կցրվինք։


— Սրահը կարող է տասնյակ-հազարավոր մարդիկ ընդունիչ, միայն թե մուտքը կկատարվի դանդաղությամբ։