Էջ:Barpa Khachik.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միայն հերթի գլուխը գտնվողները գիտեին, որ չհ առաջանալու պատճառը այն էր, որ Բյուլյեի սրահի մուտքի դռներեն քանի մը քայլ անգին, Սեն-Ժակ փողոցին մեջ, ոսիկանական ուժեղ շղթա մը կազմված էր, որ արգելք կհանդիսանար հառաջանալուն ։ Առաջին կարգերու վրա եղողները կբողոքեին, կկռվեին ոստիկաններու հետ, բայց անոնք անայլայլ կմնային։


Կրկին ուսանողներու ձայները բարձրացան֊ այս անգամ կերգեին «Ինտերնացիոնալը»։


Առաջին հանկերգին– իսկ երգը ծավալեցավ ամբողջ հերթին վրա։ Տարեց և երիտասարդ, այր թե կին, մտավորական և բանվոր կերգեին հեղափոխական երգը։ Միհրանը ապշությամբ դիտեց, որ ոստիկաններեն ոմանք ալ կմասնակցեին հանկերգին։ «Թերևս ծաղրանքի համար», մտածեց ան: Կամ անշարժ կենալեն հոգնած՝ կխոսեին, կծիծաղեին, կերգեին…


Իսկ քիչ անգին ձիավորներու արույրե արձանները կարծես քարացած Էին իրեց գոռոզ ինքնավստահության մեջ։


Հանկարծ Միհրանը տեսավ, որ իրենց առաջքը խիտ բազմությունը կնոսրանար, տարածվելով դեպի փողոցը: Կարծես թե մարդիկ հերթեն դուրս գալով կցրվեին։ Միհրանը և Մաննիկը ձեռք֊ ձեռքի հառաջացան քանի մը քայլ, որովհետև իրենց դիմացը բացված Էր: Անոնք ուրիշներու հետ վազելով անցան այդ պարապ մասը, միանալու համար հերթի վերի մասին։


— Շարքերը պահեցե՛ք, շարքերը պահեցի՝ք,— կըսեին կոմունիստները, անցնելով հերթի մեջեն,— ընկերնե՛ր, մի՛ ցրվիք, ամփոփ մնացե՛ք, շարքերը սեղմեցե՛ք։


Հանկարծ վայնասուն– մը բարձրացավ։ Հազարավոր մարդիկ կգոչեին, իրար կհրեին, իրարմե առաջ կանցնեին ոմանք կջանային փախչիլ, խզելով ոստիկանական շղթան, ոմանք ետ կդառնային՝ իրենց կորսնցուցած կինը կամ ընկերը որոնելու։ Միհրանը և Մաննիկն ալ անջատվեր և քշվեր Էին տարբեր ուղղություններով։ Երբ Միհրանը՝ փորձելով Մաննիկը գանել, անկյունը անցավ, տեսավ, որ ոստիկանները մահակները բարձրացուցած կհարձակեին շփոթ-