Էջ:Barpa Khachik.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր պատուհանին առաջ և անզոր կդառնային խանգարելու այդ համեստ սենյակի անդորրությունը։


Անմիջապես, որ Բարպան մտավ այնտեղ, գաղջ և հյուրընկալ մթնոլորտը պարուրեց զինքը։ Անորոշ հաճույք մը ընդարմացուց իր հոգնած և մսած մարմինը և չարչարված միտքը։ Մադամ Լենը ծղոտե թիկնաթոռը առաջ քաշեց և Բարպան նստեցուց, ո՛չ մոտ և ոչ ալ հեռու վառարանեն, որ վառված էր, և որուն սև, մաքուր և փայլուն մակերեսին վրա կապույտ էմալե մեծ և մաքուր ամանի մեջ կքթքթար պոտօֆեն, իր մեղմիկ շոգիին հետ արտաբուրելով խաշվող եզան մսի և զանազան բանջարեղեններու ախորժաբեր բուր¬ մունքը: Ուրիշ փայլուն ջրամանի մը մեջ, քիչ մը հեռու դըր–, ված, կտաքնար սուրճի ջուրը։ Սենյակին գետինը վեցանկյուն կարմիր աղյուսի կտորներով հատակված, կփայլեր իր անբիծ մաքրությամբ։ Պատուհանները կիսով ծածկված էին վարդագույն բրիզբիզներով, որոնք պղնձագույն օղակներով անցած էին նույնպես պղնձագույն ձողիկներու վրա և կվերջանային աժանագին դանտելով։ Վարդագույն թղթե լուսարգել մը կծածկեր պետրոլի լամպայի դեղին լույսը և կլուսավորեր միայն կլոր սեղանը, կիսաստվերի մեջ թողլով սենյակի անկյունները։ Շըմինեին դիմացը դրված էր նեղ մահճակալը, ճերմակ ժանյակ֊ծածկոցով քողարկված, իսկ անկյունը՝ լվացարանը, ուրկե կարտաբուրեր արդուզարդի լավագույն տեսակի նյութերու սապոն, բրնձափոշի, զանազան օծանելիքներ և բուրումներ, հաճելի և նուրբ հոտը: Շըմինեին վրա կար մեծադիր հայելի մը, որուն երկու կողմերը դրված էին լուսանկարներ, պատկերազարդ բացիկներ և պարբերականներե վերցված գունավոր պատկերներ։ Շմինեին աջ կողմը, այդ պատկերներու շարքի կողքին կախված էր նաև կիթառ մը, որուն կոթը զարդարված էր վարդագույն լայն ժապավենի հանգույցով մը։


Վիկտորյան և երկու երիտասարդները նստած էին սեղանին շուրջը, իսկ մադամ Լենը կերթար, կուգար և պատրաստություն կտեսներ ընթրիքի սեղանը պատրաստելու։


— Ճշմարիտ է,— կըսեր ան, ծռելով և բարձրանալով, պնակները և այլ իրերը իրենց թաքստոցներեն դուրս բերե–