Էջ:Barpa Khachik.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ձեր ինքնության թուղթը,— ըսավ ան խոժոոելով:


Միհրանը ցույց տվավ քարտը։


— Ա՜հ, մենք օտարական ենք և կխառնվինք ներքին

գործերու՜ … մե՜նք… Մնացե՛ք այստեղ,– ըսավ ոստիկանը

Միհրանին և հարցական նայեցավ Մարիային։


— Ես ֆրանսիացի եմ, և այս պարոնը իմ կյանքի ընկերն Է,— ըսավ Մարիան խրոխտությամբ։


— Ավելի վատ ձեզ համարա…— ըսավ ոստիկանը,— լավագույն ընտրություն մը կարող Էիք ընել։


— Բայց, պարո՛ն


— Բավական Է, դուք ազատ եք,— հարեց ոստիկանը,— կարող եք երթալ…


— Ես չեմ բաժնվիր իմ կյանքի ընկերեն,— պատասխանեց Մարիան։


Բայց այդ միջոցին միջադեպ մը պատահեցավ, մեկը կգոռար և հայհոյություններ կարձակեր, անիկա միևնույն ատեն կոչ կըներ շուրջ բոլորը դտնվողներուն.


— Ընկերնե՛ր, մեզ բռներ են ոստիկանական ուռկանի մեջ կամայական կերպով։


— Ռե՛խդ, ռեխդ փակե՛,- զոլեցին ոստիկանները և խուժեցին այն կողմը։


— Համարձակեցե՛ք ինձ մոտենալ,— գոչեց երիտասադը՝ երկու բռունցքները սեղմելով, ըմբշամարտի պատրաստվող մեկու մը պես։


Անմիջապես ուրիշ երիտասարդներ խմբվեցան անոր շուրջը և դիրք բռնեցին։


— Ի՞նչ Է, դուք մեզ ոչխա՞ր կարծեցիք, կտեսնեք՝ որ ո՛չ,— ըսավ անծանոթ երիտասարդը։


— Բրավո՜, բրավո՜ ,— կգոչեին շատեր. շուրջկալի մեջ բռնված անցորդները սկսան ծաղրել ոստիկանները։


— Բուլղար ուսանողներ են,– կշշնջային մարդիկ,– նշանավոր տզաքներ են…


Ոստիկանները սկսան սուլել, պահ մը իրարանցում հառաջ եկավ։


Մարիան դարձյալ մտնելով Միհրանի թևը հեռացուց այդ կետեն, և ահա, իրենք ալ չի գիտցան ինչպես, դուրս