Էջ:Barpa Khachik.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այս կյանք չէ, մահ է, ավելի աղեկ է, մեր գերեզմանները փորենք, ողջ-ողջ թաղվինք…Մեր կյանքը տարբերություն չունի անասուններու կյանքեն, կուտենք, կխմենք, կպառկինք… Շաբաթներն, ամիսներե ի վեր մեր դուռը զարնող չէ եղեր, դարձեր ենք զույգ մը մենավոր բուեր, դռանը սռնակը ժանգոտեր է, այո՛, կատարելապես, մեր դուռը չի բացվիր ամիսներն ի վեր… իսկ մեր աղջիկները… օ՜հ, օ՜հ, քու հարազատ զավակներդ են, քու պատկերիդ արտատպումները… Անոնք ալ սիրտ չունին, եսասեր կենդանիներ են, իրենց շահուն ետևեն, իրենց հաճույքներու ետևեն, ա՜հ, շիտակը կուզե՜ս, Մարիան դարձեր է… Ի՞նչ է դարձեր, դուն ըսե, ամեն օր նոր երիտասարդ… աս քու տված դաստիարակությանդ արդյունքն է: Մարթա՞ն, եսասեր բուրժուա՛, այդ ալ քու դաստիարակության սնանկությունն Է… Ամուսինը իտալացի ֆաշիստներու շահերը կպաշտպանե, մարդասպաններու, ավազակներոլ փաստաբանն Է, մեր ապագա ֆաշիստներու թեկնածուն Է պառլամենտի համար… և Մարթան անոր նվիրված Է իր բոլոր հոգվով. ան մոռցեր Է հայր, մայր, հորենական սկզբունքներ, որովհետև կատվի պես սիրահարված Է իր ֆաշիստ ամուսինին, աս ալ մեր աղջիկն Է, քու կրթած աղջիկն Է. ամեն ինչ սնանկություն, ամեն ինչ պարապ, և ինչո՞ւ համար, ըսե՛, կխնդրեմ, մենք մեր երիտասարդությունը անցուցինք այս առանձնության մեջ, աշխատեցանք նեգրերու նման, ինչո՞ւ, որպեսզի հասնինք այս անփառունակ վիճակին…


Դուն կարող ես խոսիլ մեր մտավորական կյանքին վրա,— շարունակեց Լիզա Սոլը, պահ մը շնչասպառ լռութենե հետո,– Է՜հ, եթե կոլզե՞ս, այդ բոլոր դիրքերը մահու չափ ձանձրույթ կպատճառեն ինձ։ Եթե դուն անոնցմով կզվարճանաս, այդ քու գործդ Է, բայց ե՛ս, ես մի՞թե մարդ չեմ, այդ բոլորը մեռյալ տառ Է ինձ համար, քանի որ չի համապատասխաներ ոչ մեկ չափով և ոչ մեկ կերպով մեր անցուցած կյանքին… Դեռ երբ աղջիկներս փոքր Էին, կզբաղեի անոնցմով, օրս կլեցվեր անոնցմով, գիտեի, թե ինչո՞ւ կզբաղեի հավնոցով, այդ անիծյալ հավերով, այդ անմիտ ճագարներով, եղունգներովս կքերեի անոնց աղբը, որովհե–