Էջ:Barpa Khachik.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանը հետ նիհար երիտասարդ մը կար, որ կվարաներ սեմեն անցնելու:


— Մտե՛ք, մտե՛ք,— ըսավ ծերունին։

                  *
               *     *

Քիչ հետո, ճաշասրահին մեջ, Մարիան Միհրանը կներկայացներ իր հորը.


— Հա՛յր, քեզ կներկայացնեմ իմ կյանքի ընկերը։


Հայրը խորազնին դիտեց Միհրանը և ըսավ.


— Բարի եկաք, երիտասարդ, Մարիայի կյանքի ընկերը իմ որդիս է:


Ծերունին կդողդղար իր հուզմունքեն և միևնույն ատեն կամչնար իր հուզմունքեն։ Անիկա, ծածկելու համար իր վիճակը, բռնազբոսիկ ծիծաղով ըսավ.


— Պը՜րր… Մայիսի մեկն է, բայց դեռ գիշերները զով են…


— Հա՛յր,— ըսավ Մարիան թատերական ժեստով,– իմ կյանքի ընկերը հալածական է, կուզե՞ս իրեն ապաստան տալ քու հարկին տակ։


— Բոլոր հալածականները,— ըսավ ծերունին,– ոչ միայն իմ հարկի տակ, այլև իմ սրտիս մեջ տեղ ունին,— և ձեռքովը հրավիրեց Միհրանը նստիլ սեղանին առաջք։


Մարիան, որ արդեն ողջագուրվեր էր մորը հետ, վազեց գնաց խոհանոց, ուր մայրը ընթրիք կպատրաստեր շտապով:


Ռընե Սոլը խոհանոցեն կլսեր Մարիայի եռանդուն խոսակցությունը, պնակներու և ամաններու աղմուկը և կնոջը արձակած բացականչությունները, որոնք երբեմն զարմացում կարտահայտեին, երբեմն՝ տհաճություն:


Սոլը կդիտեր Միհրանի դեմքը և հետզհետե համակրություն կզգար այդ օտարականի համար, որ այդքան անակնկալորեն մտեր էր ոչ միայն իր տան, այլև ընտանիքին մեջ:


— Որդի՛ս,— ըսավ ան քաղցր ձայնով,— ի՞նչ պատահեցավ, ինչո՞ւ կհալածվիք։


Միհրանը բացատրեց, թե Մայիսի մեկի բանվորական տոնի առթիվ միտինգ կազմակերպվեր էր և հերթի կսպասեին