Էջ:Barpa Khachik.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրահ մտնելու համար, երբ ոստիկանությունը առանց պատճառի հարձակեցավ։


— Սրիկանե՜րը, խայտառակ սրիկանե՜րը,— շշնջաց ծերունին։


— Ինձ ուզեցին ձերբակալել, ինկա ուռկանին մեջ, ինքնության թուղթս վերցուցին… ներողամտություն չէ կարելի հուսալ օտարականներու համար…


— Եվ սա է մեր դեմոկրատիան,- ըսավ ծերունին՝ երկու ձեռքերը բարձրացնելով։— Որդի՛ս,— ըսավ ան համոզիչ ձայնով,— այն նվաճումները, որ մեր արի ժողովուրդը կատարեր է՝ պայքարի միջոցով և արյուն թափելով, ջախջախելու բռնապետությունը, միայն Ֆրանսայի համար չէ. մեր նախորդները կռվեր և արյուն թափեր են թե՛ փողոցներու մեջ և թե՛ սահմաններու վրա՝ ազատագրելու համար բոլոր ժողովուրդները բռնապետության հիտրայեն։ Բոլոր ազգերը, ցեղերը և ժողովուրդները իրավահավասար են, բայց ահա մենք կապրինք երրորդ հանրապետության մեջ, այսինքըն՝ բուրժուազիայի նեխման շրջանին։ Գարշահոտություն կարտաշնչվի այդ նպարավաճառներու, սրածողներու, այդ շահագործողներու երրորդ հանրապետութենեն… Ահա թե ինչու, որդի՛ս, ես քաշվեր եմ այդ բոլորեն, ինձ համար ստեղծեր իմ անկախ կյանքը…


Այդ միջոցին Մարիան մտավ ճաշասրահ։


— Հա՛յր,— ըսավ ան,— այս ընտանեկան ջերմ մթնոլորտը, որուն կարոտը ունեի շատ երկար ատենե ի վեր, պետք է թողում, որովհետև պարտավորություններ ունիմ կատարելիք։


— Գնա՛ դեպի քու պարտավորոլթյուններդ, աղջիկս,– ըսավ ծերունին, առանց բան հարցնելու։


Բայց Լիզա Սոլը, երևալով սենյակի սեմին վրա, ըսավ կնճռոտ դեմքով.


— Գոնե բան մը կեր, հետո գնա։


— Մայր,— ըսավ Մարիան,— ես քեզ բացատրեցի, որ գիշերը պետք է Փարիզ ըլլամ, ապա թե ոչ ինձմով Միհրանի __________

  • Հունական դիցաբանության յոթ գլխանի օձ-հրեշ, որին սպանել է

Հերկուլեսը։