Էջ:Barpa Khachik.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեն ճարեր էր մարդիկ, որոնք իր հետ կամ իր թելադրությամբ կճգնեին աղոտացնել անմիջական ղեկավարներու հեղինակությունը։


Միհրանը քանի մը անգամ փորձեր էր զգաստացնել Բարունակը, բայց անիկա արդեն վերեն կնայեր Միհրանին վրա: Բարունակը այն համոզումը ուներ, որ ինքը ավելի ձեռնահաս Է, հեղափոխական գործը ավելի հասկցող և, մանավանդ, ավելի նվիրված մարդ Է, քան Միհրանը։ Հաճախ կվիճեր անոր հետ և որևէ պատրվակով վիրավորական խոսքեր կներ անոր։ Միհրանը սկսավ լրջորեն մտահոգվիլ Բարունակի մասին և օր մը այդ խնդիրներու վրա խոսեցավ Յորկիի հետ։


Յորկին բացականչեց.


- Վա՛զ անցեք այդ լակոտեն, դուրս նետեցեք ձեր շըրջանակեն, թո՛ղ երթա կախվի ուր որ կուզե, այդ տեսակ մարդոցմե խեր չի կա… Bon chien chasse de race*։


Բայց արդեն Մարիան իր հովանավորության ներքև առեր էր Բարունակը, և երբ Միհրանը խոսեցավ Մարիային Յորկիի կարծիքի մասին, Մարիան բողոքեց։


- Դեռ անփորձ երիտասարդ է,— ըսավ ան,– փոխանակ սխալները ուղղելու, կուզեք ե՞տ մղել մեկը, որ հրաժարեր է ամեն բաներե և մեր ճակատը անցեր է։ Մի՞թե ճիշտ վարմունք է այդ։


- Թերևս իրավացի ես, Մարիա՛,— ըսավ Միհրանը և մտադրեց ավելի մոտեն զբաղիլ Բարունակով։


Բայց Բարունակը արդեն ուներ իր համախոհները, որոնք զանազան անձնական պատճառներով կուզեին երկպառակություն առաջ բերել գաղութահայ կուսակցական աշխատավորության մեջ։ Դեռ քանի մը օր առաջ Միհրանը լսեր էր, որ Բարունակը կջանար զինքը վարկաբեկել ընկերներու մոտ, իսկ Մայիսի 1-ի նախորդ գիշերը Բարունակի խոսքերը Բելվիլի ժողովին մեջ այդ նույն նպատակին կձգտեին անշուշտ։


«Ես կոպիտ կերպով սխալեցա այդ լակոտը մտցնելով մեր շրջանակներուն մեջ», մտածեց Միհրանը և սուր կեր– ___________

  • Երեխաները առհասարակ ժառանգում են իրենց ծնողների առավելություններն

ու թերությունները (ֆրանս. առած)։