Էջ:Barpa Khachik.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պով խայթվեցավ, հիշելով իր կրած վիրավորանքը, նախորդ գիշերը, Մարիայի տան դռան առաջ։


Բայց ինչո՞ւ վիրավորվեր և վշտացեր էր։ Մի՞թե անոր համար, որ բուռն սեր ուներ Մարիայի համար։ Ո՛չ։ Միհրանը վաղուց անդրադարձեր էր, որ Մարիան իրեն հարմար կյանքի ընկերուհի չէր և իրենց կապը եղեր էր րոպեի տրամադրության արդյունք։


Միհրանը իրենց ազատ ամուսնության առաջին օրերեն հասկցեր և զգացեր էր այդ, բայց փափկանկատությամբ վարվեր էր Մարիայի հետ, այն հույսով, որ Մարիան ինքը կբաժնվեր։


— Ուրեմն ի՞նչ բանի մասին կգանգատվիս,— կըսեր ան ինքզինքին,— քանի որ կատարվեցավ ինչ որ կփափագեիր։


Բայց Միհրանը գերազանցապես վրդովվեր էր Բարունակի վարմունքեն այն պատճառով, որ կզգար, թե այլանդակ բան մը կար անոր արարքին մեջ և այդ այլանդակությունը կշեշտվեր Բարունակի կեղծ պարզությունով, որ ցինիկ կգտներ։


— Այո՛, կեղծիք, սուտ, ցինիկություն,— կըսեր Միհրանը, և զզվանքի զգացումը կարծարծվեր իր մեջ։


Նույն այդ գիշերը, երբ Միհրանը՝ «Կուպոլի» կոսմոպոլիտ և գիշերային հասարակության մեջ մինակ նստած, Իր սրտմտությունը կորոճար, վճռականորեն որոշեր էր իր կապերը խզել Մարիայեն, և այդ որոշումը հանգստացուցեր էր զինքը:


Բայց այժմ, դեպքերու գահավեժ հաջորդության մեջ, Միհրանը ենթարկվեր էր Մարիայի պաշտպանության։ «Այգ դեռ ոչի՜նչ,— կմտածեր ան,— բայց Մարիայի հայրը և մայրը, որ զինքը ընդուներ էին ինչպես իրենց որդին, Մարիայի կյանքի ընկե՜րը…»։


Այն գաղափարը, թե Մարիայեն բաժնվելով խոր հիասթափություն պիտի պատճառեր այդ մեկուսացած ծերունիներուն, Միհրանի սիրտը կգալարեր խոր արգահատանքով։ Այդ զգացումը տարտամություն կմտցներ իր տրամադրության մեջ, կխզեր իր առած որոշումին ուժը։


Ընդհանրապես, երբ Միհրանը ինքզինքը կզգար երկու կրակի մեջ, ինչպես այս պարագան Էր, կթողուր, որ գեպքե–