Էջ:Barpa Khachik.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ սուրացող գնացքի պատուհանին ետև կախված անթափանց մթության մեջ Մարիան որոշակի տեսավ Միհրանի լուրջ և դժգույն դեմքը խոշոր աչքերով, կամարաձև բարակ հոնքերով, քեն ըրած երեխայի ուռած շրթունքներով, և սիրտը լեցվեցավ հուզմունքով ու զղջումով։ Կարծես թե Մարիան լրջորեն կսկսեր գնահատել Միհրանը, երբ կորսընցնելու վրա էր, և Բարունակի հիշողությունը աստիճանաբար ետ մղվեցավ անոր մտածողության հետին պլաններու վրա։

                         *
                      *     *

Միհրանը ամբողջ գիշերը անքուն տանջվելե հետո, առավոտյան դեմ քնացավ ծանր քունով և երբ հանկարծ աչքերը բացավ, ոսկեղեն լույս մը կմաղվեր պատուհաններեն։ Գետինը, առաստաղին և պատերուն վրա անհամար լույսի կաթիլներ դողդղալով կփայլփլային։ Միհրանը կարծեց, թե շատ ուշ Է և անմիջապես դուրս նետվեցավ ան կողնեն. անիկա շտապով լվացվեցավ արդուզարդի սեղանին առաջ, հագվեցավ և իջավ սանդուղներեն։ Քիչ մը տատամ սելե հետո միջանցքին մեջ, անիկա գտավ խոհանոցի ճամփան, ուր տիկին Սոլը վառարանին առաջ կաշխատեր։


— Բարև ձեզ, բարև, Միկրան,— ըսավ ան՝ երիտասարդին անունը դժվարավ արտասանելով,— անցեք ճաշասրահը, այնտեղ ձեր նախաճաշը պատրաստ կգտնեք, կաֆեն ալ տաք Է, կբերեմ շուտով։


— Դուք նեղություն մի՛ կրեք, մա՛յր,— ըսավ Միհրանը, պահ մը վարանելով «մայր» կոչականի վրա,— ես ինքս, ինձ կծառայեմ։


— Ի՞նչ կըսեք, հաճույք Է ինձ համար բան մը ունենալ ընելիք,— ըսավ տիկին Սոլը և սկսավ կաֆեն լեցնել տաք կաթին մեջ:


Միհրանը դեռ նախաճաշը չէր վերջացուցեր, երբ Ռընե Սոլը նախ մտավ խոհանոց, հետո անցավ ճաշասրահ։ Անիկա կատարեր էր արդեն իր առավոտյան աշխատանքի մեկ մասը և հայտարարեց, որ գոնե ժամ մը ազատ ուներ, որը